Մերկ կենսակերպն այլընտրանքային է շատ մեծահասակների համար, բայց երբ խոսքը վերաբերում է երեխաներին, ապա դա բավականին խնդրահարույց է դառնում:
Daily Mail-ը գրում է, որ նման կենսակերպ է վարում նաև Ֆլորիդայում բնակվող 9-ամյա Ալեքս Ռիամերը: Նա ասում է, որ իրեն դուր է գալիս այդ կենսակերպը, եթե չլինեին մոծակները:
Մերկ մարդկանց համայնքում իր ծնողների և եղբոր հետ ապրող տղան ապրում է սովորական դեռահասի նման, հեծանիվ է քշում, վիդեոխաղեր խաղում, բայց այդ ամենն անում է մերկ վիճակում:
ABC հեռուստաընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել այս ընտանիքի մասին` փորձելով պատասխանել այն հարցին, թե արդյոք որքանով է ճիշտ այդ կենսակերպը երեխաների համար:








































