Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայկական հեռուստաշուկայի Opus Magnum-ը կամ մեռելածին Յուպիտերը

Ձմեռային գիշերահավասարը և ամանորյա տոնախմբությունները նոր են ավարտվել: Հայաստանյան հասարակությունը անցել է 2008 թվից հետո ընթացող՝ նոր իրավակարգի բնականոն փնտրտուքին: Մի մասը այդ փնտրտուքի մեջ արդեն մեքենայական թվացող գործողություններով հերթական պաշտոնատար անձին է ներկայացնում հանրությանը, իսկ մյուս մասը հացի, ջրի, ծառերի, կենդանիների, քաղաքացիական անազատության ու ինքնության պահպանման նպատակով փորձում է իր դժգոհության ձայնը բարձրացնել: Երրորդ հատվածն էլ այդ լուծումները առաջարկող այլ ափերում ծվարելու իր ցանկությամբ արագացնում է մեզ հատկացված ժամանակի հոսքը` տիկ-տակ, տիկ-տակ-տիկ-տակ…

Ժամանակը խորհրդանշող ու գահընկեց արվելու ահից սարսափող, այդ իսկ պատճառով սեփական երեխաներին խժռող Սատուրնի պատվին, խաղաղության ու բարեկեցիկ կյանքին բացթողնված ժամանակը երկարաձգելու հույսով, հռոմեացիները իրենց դեռահասների, իսկ հետագայում՝ գլադիատորների կյանքն էին ձոնում` հագուրդ տալով տիտանի մոլագար ցանկությանը: Այդ օրերին տոնախմբության ժամանակ ծառաներին տերերն էին ուտեստներ մատուցում ու նաև «կեղծ թագադրություն» կազմակերպում: Սա հռոմեացիների համար մարդկանց հավասարության ակնթարթն էր: Ի տարբերություն ծիսական ամանորյա տոնախմբությունների, այսօր ժողովրդավարական երկրներում այդ հավասարության տոնը առասպելական առումով հաստատվում է ինքնիշխան ու իրավահավասար քաղաքացիների ընտրական քվեի միջոցով: Այն «կեղծ թագադրության» չվերածելու նպատակով ժողովրդավարական պետություններում այդ քվեն, ձևից բացի, ունի նաև բովանդակություն: Այն գիտակցված որոշմամբ կա՛մ վերահաստատում է գործող կարգը, կա՛մ նոր իրավակարգ հաստատելու հավակնություն ունեցողներին իշխանություն շնորհում:

Հին հռոմեական պատմությունը շարունակություն ունի: Սատուրնին նվիրված տոների ժամանակ նաև երկրպագում էին նրա կնոջը, որը հասցրել էր ամուսնուց թաքցնել վեց զավակներից մեկին` Յուպիտերին: Հետագայում այդ մեկն էլ գահընկեց արեց հորն ու նոր հասարակական կարգ հաստատեց, որի համար նրան կարգեցին օրենքի ու նոր հասարակարգի պահապան: Մոլագարության հասած Սատուրնին ինքնախժռման ու քայքայման փակ շրջանից հանող երիտասարդը վերածնունդը խորհրդանշող վերջին հույսն էր: Շատ բան չի փոխվել: Այսօր ևս մշակութային փակ շրջափուլի ծուղակն ընկնելու վտանգը չեզոքացնում են այն երիտասարդները, որոնց Օպիսը կարողացել է ժամանակին թաքցնել «մեկ ազգ, մեկ մշակույթ» կամ նմանատիպ այլ՝ մոտալուտ հավաքական ինքնասպանության մասին գուժող մշակութային կարծրատիպերից:

Իրական ժողովրդավարական հասարակարգերն այդ թաքստոցները կառուցել են անկախ ու անկաշառ կրթական համակարգում, մասնավորապես՝ ակադեմիական ազատություններ ու ինքնավարություն հռչակած համալսարաններում, որտեղ ծնվում են կյանքի նոր գաղափարներ ու պատկերացումներ ինքնության, կառավարման ու շատ այլ հարցերի շուրջ: Այդ թաքստոցները նաև գիտակցված կամ երիտասարդների հետաքրքրություններով պայմանավորված առաջացող շուկայի պահանջարկին տիրանալու նպատակով «օդանցքներ» են գոյացնում հեռուստաալիքների տարբեր հաղորդումներում, մասնավորապես՝ հեռուստասերիալներում: Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ մեդիա շուկայում երիտասարդներին գրավելու նպատակով կոմերցիոն հեռարձակողները հաստատված կառավարման ու հասարակական կարգին հակառակ ուղղություն են որդեգրում: Առկա մշակութային կարծրատիպերի փոխարեն իրենց հաղորդումներում ներառում են բաց կամ գաղտնագրված «անդերգրաունդային» մշակութային հոսանքներ: Այդպես էր նույնիսկ ամբողջատիրական կոչվող Սովետական միությունում, որտեղ չկային կոմերցիոն հեռուստաալիքներ, բայց, հավանաբար, կար խժռող մոլագարության վտանգի գիտակցումը: Այդպես վարվեց նաև հետապարտեիդի շրջանում հայտնված հարավաֆրիկյան հանրային հեռուստատեսությունը: Այն հետագայում մեծ լսարան ու համբավ ձեռք բերած «Սերունդները» հեռուստասերիալի միջոցով նպատակադրվել էր աստիճանաբար չեզոքացնել ապարտեիդի տարիներին հաստատված անարդարության ու ռասիզմի հետևանքները` հասարակությանը առաջարկելով մաշկի գույնով չպայմանավորված հաջողակ ու դրական հերոսներ ու նոր հարաբերություններ: Այդ երկրի մեդիա քաղաքականություն մշակողները և, մասնավորապես, հանրային հեռուստաալիքը քաջ գիտակցում էին, որ Սատուրնի ճիրաններից փրկվելու համար հարկավոր էր օգտագործել հեռուստահեռարձակման հզոր գործիքը: Հակառակ դեպքում հին մշակութային կաղապարների ներքո` հետապարտեիդյան հասարակարգը կսկսեր հաշվեհարդար տեսնել հին տերերից ու մեծ հաշվով ոչինչ չէր փոխվի. միայն հալածվողների դերում կհայտնվեին հալածողներն ու նրանց համակիրները: Մեր հանրային հեռուստաալիքն իր հաղորդումներով այդպիսի գիտակցված քաղաքականության պատվիրատուի հայտ չի ներկայացրել: Բացի այդ, նույնիսկ նման թաքնված քաղաքականության տպավորություն չի առաջացնում: Այն դարձել է իշխող վարչակարգի արձագանքը` «Մեկ ա՜զգ, մեկ մշակո՜ւթ»: Գուցե հայկական թաքստոցը կոմերցիոն հեռուստաալիքներո՞ւմ է «օդանցքներ» գոյացրել:

Երեքշաբթի երեկոյան՝ ժամը 18:30-ին, միացրի «Արմենիա» հեռուստաալիքը: Դեռ գաղտնի հույս էի փայփայում, որ կգտնեմ Յուպիտերին: Էկրանին լատինաամերիկյան դերասաններն արաբական մոտիվներով արգելված սիրավեպ էին ներկայացնում, որտեղ նորից հին կարծրատիպերն էին խաղարկվում, ու կանայք նույնացվում էին սատանային հատուկ խորամանկություն ունեցողի, ամուսնուն ընդունողի ու վստահությունը շահողի, ճակատագրի հետ համակերպվողի` ավատատիրական հասարակարգերին ներհատուկ կնոջ կաղապարների հետ: Երկար ձգվող, նոր պատգամ չունեցող ու գեղագիտական ճաշակը չհղկող երկխոսություններն ու մենախոսությունները, ներազդելով, ուղեղում բութ զգացողություններ էին առաջացնում: Գովազդային ընդմիջումներն առաջին անգամ անչափ հաճելի թվացին: Այդ ամենը քիչ էր, «Ժամը» լրատվական հաղորդումն էլ իր թողարկման ամենակարևոր՝ առաջին 7 րոպեների ընթացքում խոսեց Դոմոդեդովոյի դեպքերի ու ահաբեկչության մասին, ապա 10 րոպեի ընթացքում փոխանցեց բոլոր պաշտոնական լուրերն ու այդ ամենը եզրափակեց գտնված դիակի ու անչափահասների հանցագործության ցուցանիշների մասին ռեպորտաժներով: Ասես ուրիշ լուր չկար Հայաստանում: Մտածեցի՝ իսկ ի՞նչ են անում տարբեր պատճառներով էլեկտրոնային լրատվամիջոցների, բլոգների ու Ֆեյսբուքի տեղը չիմացող մեր քաղաքացիները:

Երեկոյան ժամը 20:15-ն էր: Ամեն դեպքում, դեռ հույս կար: Էկրանին նորից հեռուստասերիալ էր` փնտրում էին տղամարդուն: Կերպարներից մեկը երիտասարդ տղամարդ էր, կիրթ տեսք ուներ ու հայերեն էլ վատ չէր խոսում: Երիտասարդ ամուսնացած տղաներից մեկն էլ սեփական երեխային էր խնամում, կինը կարծես գործուղման մեջ էր: Միջին տարիքի տղամարդը սեր էր խոստովանում ու սիրեցյալին թատրոն հրավիրում: Կանայք դեռ իրենց «սարսափելի արարածներ» էին համարում, բայց մեկն արդեն ընդդիմանում էր: Լավ է, ամեն բան դեռ չի վերջացել, գլխիս բութ ցավն էլ կարծես թուլացել է:

Երեկոյան ժամը 21:10-ն է, ու շքերթը շարունակվում է: Հայկոն ու Մկոն հիմա «Կարգին սերիալում» են խաղում: Ադիկի դերակատար Մկոն մարմնավորում է գիտակ, բացառապես գրական հայերենով հաղորդակցվող, բայց էվոլյուցիոն տեսանկյունից սեռական գրավչություն չունեցող ու, անպայման, ակնոցավոր հայ տղամարդու` հավանաբար այն լուսանցք շպրտված «ինտելիգենտին», որը մեր հասարակության մեջ, բացի խղճահարությունից, ուրիշ ոչ մի զգացողություն չի առաջացնում: Այ, Վարդանը այլ բան է: Կանանց գիտակ ու ակտիվ տղամարդ, որի հայերենն ու լեզվամտածողությունը շատ սահմանափակ են: Փույթ չէ, այդ բացը նա լրացրել է նյութական բարեկեցությամբ: Հայ քաղքենուն էլ ի՞նչ է պետք: Իսկ փոքրիկ Արամիկը այդ երկու բևեռների միջև իր «ոսկե միջինն» է որոնում: Չէ, մտածում եմ, ամեն դեպքում, ինչ-որ օդանցք կա: 

Մինչև կեսգիշեր մնացել է մեկուկես ժամ: Արմենչիկի կլկլոցի տակ սկսվում է հերթական հեռուստասերիալը, որտեղ, բացի մեկից, մնացածը անհասկանալի ու ռուսերենից աղճատված փոխառություններով հայերենն են բանեցնում, իսկ ոստիկանը խուլիգանի բառապաշարով սպառնում է հանցագործներին, թե «իրենց բերանը բաժնում կբացի»: Հետո նորից Հայկոն ու Մկոն են՝ «Կարգին հաղորդման» հակադաստիարակչական ծաղկաքաղով ու անճաշակ կատակներով: Խեղճ ոստիկան, նորից կաշառք է պահանջում ու օրենքն էլ համարում անմարդկային: Անհամբեր սպասում եմ գովազդային ընդմիջմանը: Ֆելիքս Խաչատրյանը «Երեք պատ» հումորային երեկոն է վարում, իսկ հյուրերն էլ ավելի շատ ծամածռություններ են անում: Իմաստ կրող, հասարակության համար արդիական խնդիրները հումորի շղարշի ներքո վերհանող ոչինչ չկա: Երիտասարդ հանդիսատեսը Սատուրնին ընդառաջ փակ աչքերով ինքնամոռաց հռհռում է: Եղած երկու նեղլիկ օդանցքներն էլ մեծ խուփերով փակող հեռուստաերեկոն վիժեցնում է բոլոր հույսերը: Մնում է երկուշաբթի հեռարձակվող «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որին չեզոքացնելու է գալիս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսալեզու ինտելեկտուալ խաղը՝ կարծես ևս մեկ անգամ մեզ հիշեցնելով, որ հայերենը քաղաքակրթության լեզու չէ: Խելացիները խոսում և մտածում են մեր «մեծ եղբոր» լեզվով:

Մասնագետները պնդում են, որ այսօրվա աշխարհում հեռուստատեսությունը հասարակական բարոյականության՝ լուրջ ազդեցություն ունեցող ուղեցույց է դարձել: Այստեղից մարդիկ իրենց համար կենսագործունեական դասեր են քաղում: Ավելին, գիտակ շրջանակները նաև հաստատում են, որ հեռուստասերիալների միջոցով մարդկանց փոխանցվում են ընկալման ձևավորման համար անհրաժեշտ նոր մտակառույցներ, նոր պատկերներ և թաքնված ցուցումներ` սեփական վարքագիծը շտկելու և հանրային ընդունելի նորմեր սահմանելու համար: Այս համեմատության մեջ հայաստանյան հեռուստաշուկան, հավանաբար, չգիտակցած կապկումներով վերահաստատում է առկա քայքայվող հասարակարգն ու չեղարկում վերածնվելու հնարավորությունը: 2012-ը սարերի հետևում չէ, և այս պայմաններում շարունակում է օդից կախված մնալ «կեղծ թագադրության» վտանգը` տիկ-տակ, տիկ-տակ տիկ-տակ…

Մեզ էլ մնում է մեր ճաշասենյակի պատից կախել Գոյայի «Երեխային խժռող Սատուրնի» սահմռկեցուցիչ նկարն ու հուսալքված նկարչի պես սպասել մեր հայրենիքի վախճանին: Իսպանացիների նման, մեզ մոտ էլ հաղթող ու պարտվող կողմ չի լինելու: Ֆրանսիական հեղափոխության հարացուցային փոփոխությունը չհասկացած իսպանական ազնվականությունն ու եկեղեցական խավը «ճշմարիտ կրոնի» կաղապարի ներքո վերարտադրվելու ճիգերով պատերազմում ու պարտիզանական մարտերում արնաքամ արեցին սեփական երկիրը: Իսկ հակամարտող տարածաշրջանային եռանկյունուց հաղթող դուրս եկավ Մեծ Բրիտանիան, որի համար իսպանական գաղութների շուկաների հասանելիությամբ սկսվեց կապիտալիստական ծավալապաշտության նոր շրջանը: Տեսնես՝ ո՞վ է լինելու մեր տարածաշրջանային եռանկյունու հաղթողը, և մենք ի՞նչ ենք զոհաբերելու այս անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում