Հարավային Աֆրիկա արձակուրդի մեկնած 60-ամյա բրիտանուհին սաֆարի պարկում ենթարկվել է հեպարդների հարձակման:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ պահին նրա ամուսինը էքսկուրս էր կատարում զբոսայգում: Վիոլետ Դիմելոյի խոսքով՝ ինքն այդ պահին չի գիտակցել, թե ինչ է կատարվում: Երկու հսկա կատու ակնթարթորեն նրան գետնին են տապալել և հոշոտել մարմնի տարբեր հատվածները: Կնոջ մարմնի տարբեր հատվածներում երևում են հեպարտների ճանկերի խոր և արյունոտ հետքերը:
Այգու գիդը մինչ հետ կպահեր հեպարդներից մեկին, երկրորդը շարունակել է վնասել կնոջը: Նրան օգնության են հասել զբոսաշրջիկները:
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա լավ է: Հեպարդների 3 րոպե տևած հարձկման հետևանքով վնասվել են նրա թևերը, ոտքերը, պարանոցը, աչքերը, գլուխը:
Այգու մենեջերի խոսքով՝ հեպարդներին ինքն է մեծացրել, նրանք ագրեսիվ կենդանիներ չեն, պարզապես ցանկացել են խաղալ կնոջ հետ:


















































