Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Հայաստանը քարտեզից դուրս

Շվեյցարական Դավոսում այս օրերին մեկնարկել է համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումը, որը չափազանց հեղինակավոր հավաք է թե՛ պետությունների, թե՛ բիզնեսով զբաղվող մասնավոր ընկերությունների համար: Դավոսը թերևս կարելի է համարել համաշխարհային տնտեսական կյանքի տարեկան զարգացումները նախանշող կարևոր միջոցառում, և պատահական չէ, որ այն անցկացվում է հենց հունվարին, այսինքն տարվա մեկնարկին:

Շվեյցարական այդ քաղաքում են հավաքվում պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային տնտեսական կառույցների ներկայացուցիչներ, հեղինակավոր տնտեսագետներ, համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հսկայական կորպորացիաների կամ ավելի փոքր ներդրումային ընկերությունների պաշտոնյաներ: Օրինակ` Դավոսի ներկայիս ֆորումի առանցքային բանախոսը ՌԴ նախագահ Մեդվեդևն էր, ով կրկին խոսել է իր հռչակած արդիականացման կուրսի մասին` համոզելով միջազգային ներդրողներին, որ գնան և գործընկեր լինեն Ռուսաստանի հետ:

Իհարկե, մեղմ ասած, միամիտ կլինի կարծել, թե որևէ լուրջ ներդրող կարող է հավատալ Մեդվեդևին, որի ելույթից բառացիորեն երկու օր առաջ Ռուսաստանում տեղի ունեցավ Դոմոդեդովոյի ահաբեկչությունը` վկայելով, որ Ռուսաստանը, մեղմ ասած, անվտանգ և կոռուպցիայի մեջ ոտքից գլուխ թաղված մի պետություն է, որը չի կարող լինել բիզնեսի հուսալի գործընկեր: Եթե դրան գումարենք նաև Խոդորկովսկու երկրորդ գործի հայտնի դատավճիռը, ապա պատկերաը կդառնա արդեն ամբողջական և պարզ կլինի, որ Ռուսաստանի նախագահը Դավոսում ոչ թե համաշխարհային բիզնեսի հետաքրքրությունը, այլ ծիծաղն է առաջացրել: Այդ տեսանկյունից երևի թե լավ է, որ Ռուսաստանի «փոքր եղբոր» բաճկոն հագած և այն համառորեն չհանող Հայաստանի իշխանությունը Դավոս չի գնացել: Գոնե մեզ վրա այնտեղ չեն ծիծաղի, եթե իհարկե ընդհանրապես նկատեին: Հայաստանը Դավոսի համաժողովում որևէ կերպ ներկայացված չէ, ինչը պարզապես վկայում է, որ Հայաստանը ըստ էության դուրս է համաշխարհային տնտեսական քարտեզից, համաշխարհային տնտեսական անցուդարձից:

Հայաստանի համար համաշխարհային տնտեսությունն ընդամենը օլիգարխների նախաձեռնած գնաճը արդարացնելու միջոց է: Թեև մենք ինչ ենք անում համաշխարհային տնտեսությունը, եթե Հայաստանի տնտեսության արդիականացման համար պատասխանատու պաշտոնյաները, մասնավորապես օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրենց աշխարհն են կառուցում` «հայկական աշխարհը»: Հայաստանն այդ «հայկական աշխարհով» մի կերպ յոլա կգնա: Համենայն դեպս դա Հայաստանի իշխանությունների համար առավել անվտանգ աշխարհ է, քանի որ այդ աշխարհում իրենք են խաղի կանոններ թելադրողը, իրենց կանոններն են գործում, իսկ սովորական աշխարհն անընդհատ ինչ որ պահանջների ու պարտավորությունների մասին է հիշեցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում