Դոմինիկյան Հանրապետության նախագահի թեկնածու Դանիլո Մեդինան իր ընտրողներին խոստացել է կառուցել այնպիսի վազքուղի, որը թույլ կտա ընդունել «Ֆորմուլա-1» մրցարշավը:
Այս ճանապարհով նա պատրաստվում է ավելացնել զբոսաշրջիկների հոսքերը դեպի երկիր և վաստակած միջոցներով զգալիորեն համալրել երկրի բյուջեն: Հաշվի առնելով, որ Մեդինան բավականին մեծ շանսեր ունի հաղթելու, կարելի է համարել, որ դեպքերի նման զարգացումը շատ հավանական է:
Մյուս տեսանկյունից, «Ֆորմուլա»-ի օրացույցում արդեն իսկ զգալի փոփոխություններ են սպասվում, նույնիսկ հնարավոր է ջենթլմենային համաձայնագրի խախտումը թիմերի և FIA-ի միջև, ըստ որի՝ 1 տարվա ընթացքում կարելի է կազմակերպել 20 մրցավազքից ոչ ավելի: