Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01-ով և կազմել 391.86 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը գնում և վաճառում են 392.5-394 դրամով, գնել՝ 390-391.5 դրամով:









































