Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Կեննի Դալգլիշը հայտարարել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ է լինելու:
«Մենք ունենք ռեսուրսներ, որոնք կօգնեն մեզ ակտիվ լինելու տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մենք կգնենք նոր ֆուտբոլիստների ծառայություններ, ովքեր կկարողանան օգնել «Լիվերպուլ»-ին բարձրանալու նոր մակարդակի»,- ասել է Դալգլիշը SkySports-ին տված հարցազրույցում:










































