Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն այսօր Վաշինգտոնում տեղի ունեցած ամերիկա-հրեական կոմիտեի նիստում հայտարարել է, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Իրանը մշակի միջուկային զենք.
«Իրանի ներկայիս միջուկային ծրագիրը մեծ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև ողջ տարածաշրջանի համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը ստանա միջուկային զենք: Մեզ պետք են հուսալի իրավաբանական երաշխիքներ, որ Իրանը չի ձգտում ատոմային ռումբի ստեղծմանը»:











































