Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Սերժ Սարգսյանի համար 20-25 օր շարունակ Մոսկվա չայցելելը երկար ժամկետ է

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:
Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարության մասին՝ նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանն ամենամեծ ու հեղինակակավոր խաղացողն է տարածաշրջանում, և Ռուսաստանը կարող է այնպես անել, որ մեր տարածաշրջանում հաստատվի խաղաղություն ու բարեկեցություն: Ռուսաստանն ի վիճակի է զսպել և՛ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, և՛ ռազմական գործողությունների վերսկսումը: «Հնարավոր է, իմ խոսքերը շատ կտրուկ են հնչում, ինձ կարող են քննադատել այն բանի համար, որ գերագնահատում եմ Ռուսաստանի հնարավորությունները: Սակայն դա իմ համոզմունքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նա կարևորել է ռազմական գործողությունները չվերսկսելը, թեպետ 1.5-2 տարի է՝ պատերազմի մասին խոսակցությունները շատացել են, և դա շատ վատ է,- եզրակացրել է Սարգսյանը: «Երբ ղեկավարը երկար ժամանակ խոսում է մի խնդրի մասին, ինչ-որ պահի համոզվում է, որ դա իրականություն է: Եվ եթե դրա հետ մեկտեղ կա հնարավորություն, առաջանում է գայթակղություն: Սակայն ես համոզված եմ, որ կարող ենք խուսափել պատերազմից»,- ասել է նա:

Նա կրկին շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումն է կամ էլ 1991 թ. ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան անցկացված հանրաքվեի ճանաչումը:
Սարգսյանը կրկին բողոքել է Ադրբեջանի` Մադրիդյան սկզբունքների կամայական մեկնաբանություններից` նշելով, որ հիմնական խոչընդոտը ինքնորոշման իրավունքի՝ կողմերի կամայական մեկնաբանություններն են:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների մասին, նա կրկին շեշտել է, որ դրանք անցել են հայկական զորքերի վերահսկողության տակ` ապահովելու համար ԼՂ անվտանգությունը և կապը Հայաստանի հետ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցության կողմ լինելու մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ, իհարկե, Ղարաբաղը բանակցությունների կողմ է, բայց փաստացի Հայաստանն է այն վարում, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հետ։ Բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ չէ: Նա այս փաստը հաստատեց այն հանգամանքով, որ համանախագահները, գալով տարածաշրջան, հանդիպում են նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Խոսելով փոխզիջումների մասին՝ նա նշել է, որ ոչ մի հայաստանցի կամ ղարաբաղցի չի ցանկանա, որ անգամ մեկ սանտիմետր հող զիջվի, սակայն մենք պետք է հասկանանք, որ ցանկացած կարգավորում պետք է բերի երկարատև խաղաղության, այդ պատճառով փոխզիջումներն անխուսափելի են: Ադրբեջանն ասում է՝ թող ամեն ինչ վերադարձվի, նոր կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: «Այդպես չի լինում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ամեն անգամ, երբ գնում է բանակցությունների, դրանից առաջ կամ հետո հանդիպում է ԼՂ իշխանությունների հետ, քանի որ ղարաբաղցիները կարող են նեղանալ: Դա նման կլինի առանց փեսացուի կամ հարսի նշանադրության գնալուն:

Սարգսյանը նշել է նաև, որ իր համար անհասկանալի է ԵԱՀկ անդամ երկրների դիրքորոշումը, որ չեն արձագանքում Ադրբեջանում սպառազինությունների մրցավազքին, բայց հաճախ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է անհրաժեշտ:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, նա անդրադարձել է Վրաստանից Հայաստան եկող գազամուղի վաճառքի խնդրին` ասելով, թե վրացական կողմը Հայաստանին միշտ վստահեցնում է, որ չի վաճառում գազամուղը: Սակայն եթե վաճառի էլ, նա ունի միջազգային պարտավորություններ, որոնցում նշված է, որ Հայաստանն ունի տարանցիկ փոխադրման իրավունք, և այդ փոխադրման համար վճարվում է: Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները հասկանում են այս հարցի կարևորությունը Հայաստանի համար:

Խոսելով Աբխազիայի, Օսիայի, Կոսովոյի նախադեպերի մասին՝ Ս. Սարգսյանը վերահաստատել է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Հայաստանի իրավունքը, եթե Ադրբեջանը պատրեազմ սկսի: Իսկ մինչև հիմա ճանաչում չկա, քանի որ դեռ բանակցություններ են ընթանում:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է Wikileaks կայքում հայտնված այն տեղեկություններին, թե Հայաստանից զենք է վերավաճառվում Իրանին, ասելով, թե մի քանի հրթիռ պատահաբար հայտնվել են Իրանում, ապա Իրաքում խաղապահներ են դրանից տուժել: Սակայն եթե մենք զենք վաճառեինք Իրանին, ասել է Սարգսյանը, ապա մեզանից ցանց կսարքեին (այստեղ Սարգսյանը սկսում է քահ-քահ ծիծաղել): Նա նաև հիշեցրել է, որ Իրաքում նաև հայկական զորամիավորումներ կան: Սարգսյանը նաև նշել է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրագործման իրավունք ունի, այնպես, ինչպես դա անում է Հայաստանը:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ նա կրկին շեշտել է, որ գործընթացի ձախողման պատճառը Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններն էին: Նախապայմաններ առաջ քաշելու ավելի շատ իրավունքներ ուներ Հայաստանը, սակայն դա չարեց և գնաց քաղաքակիրթ ճանապարհով, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից, եթե Թուրքիան շարունակի միջամտել ղարաբաղյան գործընթացին:

Թուրքիայի լիդերության մասին խոսելիս էլ, Սարգսյանն ասել է, որ Թուրքիան մեզ համար թելադրող չպետք է լինի՝ չնայած տարբեր կազմակերպություններում նրա դերակատարությանը և ունեցած տնտեսական կշռին:

Այն հարցին ի պատասխան, թե ե՞րբ է պատրաստվում Մոսկվա այցելել, Սարգսյանն ասել է, որ բավականին երկար ժամանակ` 20-25 օր, չի եղել Մոսկվայում: Նա ՌԴ մայրաքաղաքում հաճախակի հյուր է և կարծում է, որ երկու շաբաթից կայցելի Մոսկվա:

Մնում է միայն կարծիք արտահայտել՝ գուցե ճի՞շտ կլինի նրա նստավայրը տեղափոխել Մոսկվա, քանի որ օտար երկրի ղեկավարի համար 20-25 օր մի երկիր չայցելելը չի կարող երկար ժամկետ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում