Rеuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը և չի փակի «Ֆորդո» միջուկային օբյեկտը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Վերջինիս խոսքերով՝ որևէ հիմնավոր պատճառ չկա «Ֆորդո» ստորգետնյա միջուկային օբյեկտը փակելու համար. «Այդ օբյեկտը գտնվում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից պաշտպանելու համար մենք այն կառուցել ենք անվտանգ վայրում: Մենք ծախսել ենք զգալի քանակությամբ գումար և ժամանակ»:








































