«Գունաչժոու Էվերգրանդ» չինական ակումբը հաստատել է, որ հարձակվող Լուկաս Բարրիոսի տրանսֆերի իրականացման հարցում համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Պայմանագիրը նախատեսված է չորս տարվա համար, տրանսֆերի արժեքը կազմել է 8,5 մլն եվրո:
Նշենք, որ այս մրցաշրջանում պարագվայցին Բունդեսլիգայի 14 խաղում խփել է մեկ գնդակ: Բարրիոսով հետաքրքրված էին նաև «Ֆուլհեմը»-ը, «Մալագա»-ն, «Էսպանյոլ»-ը, «Մարսել»-ը:








































