Պարզվում է՝ Վանաձորի թիվ 30-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանը նախընտրական իր տեսահոլովակում օգտագործել է մահացած Սիրանուշ Չոգինյանի (1924-2004 թթ.) և Հմայակ Չոգինյանի (1924-2006 թթ.) կարծիքները: Սիրանուշ Չոգինյանը իր խոսքում նշել է, որ ինքը շատ գոհ է Վիկտոր Դալլաքյանից, իսկ Հմայակ Չոգինյանն էլ, թե՝ հալալ լինի Վիկտոր Դալլաքյանին:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Չոգինյանների գերդաստանը բողոքել է, որից հետո տեսահոլովակից հանվել են Չոգինյանների կարծիքները:












































