Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ներդրվում է թվային ստորագրություն: Դա քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում փաստաթուղթ ստորագրել՝ առանց տնից դուրս գալու և աշխարհի ցանկացած կետում: Այս նորարարությունը զգալիորեն կտնտեսի քաղաքացիների ժամանակն ու ծախսերը:
Քաղաքացիները փաստաթղթի թվային ստորագրությունից կարող են օգտվել միայն ID քարտերի օգնությամբ: Ստորագրված փաստաթուղթը հնարավոր է առանց տնից դուրս գալու ուղարկել էլեկտրոնային տարբեր միջոցներով, այդ թվում՝ նաև էլեկտրոնային փոստով: Նույնպիսի հնարավորություն կընձեռվի արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին, որոնք ունեն ID քարտեր:











































