Երուսաղեմի Արևմտյան պատի մոտ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է քարե կնիք, որը, ըստ մասնագետների, կիրառվել է շուրջ 3 հազարամյակ առաջ՝ նամակները կնքելու համար:
«Անցյալի ստորագրությունը» իրենից ներկայացնում է կիսաթանկաժեք քար, որը թվագրվում է հեթանոսական ժամանակներին: Կնիքի վրա գրված է Matanyahu Ben Ho, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է՝ «Աստծուն տալ»:
Երկրաբանները նշում են, որ Մաթանյահու անունը բնորոշ է եղել Հուդայի թագավորությունում ապրողներին:










































