ՀԱԿ համամասնական ցուցակի 8-րդ տեղով առաջադրված Հրանտ Բագրատյանի եկամուտներն անցած տարի ձևավորվել են Ռուս-հայկական համալսարանից՝ տարեկան 1 մլն 232 հզ. դրամ աշխատավարձ, նույն համալսարանի բիզնես դպրոցից` 270 հզ. դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից ՝ 98.6 հզ. հրիվնա աշխատավարձ, և ֆրանսիական Pernod-Ricard ընկերությունից՝ 9,400 եվրո շահաբաժին: Սակայն ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա չի նշել որևէ արժեթղթի կամ բաժնետոմսի առկայություն:
2012 թ. մարտի 1-ի դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին եղել է 63 հզ. դոլար և 27.2 հզ. եվրո:
Հ. Բագրատյանը հայտարարագրել է 1 տուն՝ Երևանի Արաբկիր համայնքում՝ 613 քմ մակերեսով, կից հողամասով, և 2 բնակարան՝ Սայաթ-Նովա փողոցում (120 քմ) ու Ավետիսյան փողոցում (85 քմ): Որպես շարժական գույք Հ. Բագրատյանը նշել է 2003 թ. արտադրության «Նիսսան X-trail» մակնիշի 1 ավտոմեքեա: 8 մլն դրամը գերազանցող որևէ գույք Հ. Բագրատյանը չի հայտարարագրել:









































