Գերմանացի Նիկո Ռոսբերգը, ով 2012 թվականին Չինաստանի Գրան Պրիի ընթացքում «Մերսեդես»-ի կազմում նվաճել է ավտոարշավների նորագույն պատմության մեջ առաջին հաղթանակը, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից:
«Ընդմիշտ պետք է մնամ «Արծաթյա սլաքներ»-ի հետ: Նպատակ ունեմ թիմի հետ դառնալ չեմպիոն. դա նույնն է, ինչ դառնալ չեմպիոն «Ֆերարի»-ի հետ: Բարենպաստ դիրք եմ զբաղեցնում «Մերսեդես»-ի առաջատարը դառնալու համար: Ես դեմ չեմ, որ Ֆետտելն իմ թիմակիցը լինի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե Շումախերը շարունակեր հանդես գալ թիմի կազմում»,- ասել է Ռոսբերգը: