Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Բանակը ոչինչ է, եթե ամրացված չէ ազգային համաձայնությամբ և ազատությամբ

Հայաստանի Հանրապետության բանակը վաղը կդառնա 19 տարեկան: Սա, անշուշտ, կարևոր իրադարձություն է, բայց այս կարևորությունը բազմակողմանի է և բազմաշերտ: Ցավն այն է, սակայն, որ ինչպես շատ այլ դեպքերում, այս պարագայում էլ, որպես կանոն, ընդգծվում են այն շերտերը, որոնք գտնվում են ամենամակերեսին: Ու մակերեսային այս շերտերի անընդհատ քարոզչությունը մեր` մոլորություններով այնպես էլ հարուստ հանրությանը նորանոր մոլորություններով է հարստացնում: Ինչպիսի՞ մոլորությունների մասին է խոսքը. դրանցից ամենակարևորը այն է, որ մեր հանրային և քաղաքական գիտակցության մեջ բանակի դերը` որպես անվտանգության ապահովման բաղադրիչի, չափազանցված է: Իհարկե, բանակը այս իմաստով կարևոր նշանակություն ունի, բայց այդ նշանակությունը ամենևին էլ առաջնային չէ:

Այս դրույթը պատմության ընթացքում բազմիցս գործնական կիրառություն է ստացել, և հզորագույն բանակներ ունեցող երկրները ուղղակի ծնկի են եկել, և այդ հզոր բանակներից ոչինչ չի մնացել: Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ, ասենք, մնացած աշխարհը այդ հզորագույն բանակ ունեցող երկրին կամ երկրներին թշնամի է համարել: Իսկ նման բան տեղի է ունեցել այդ հզոր բանակներ ունեցող երկրների քաղաքականության արդյունքում: Ենթադրենք, որ մեր բանակը հզոր է, բայց արդյո՞ք այդ բանակը կկարողանա այնքան հզոր գտնվել, ինչքան, ասենք, մեր հարևան երկրներից երեքի բանակը` միասին վերցրած:

և այս իմաստով, հզոր բանակ ասվածը միշտ հարաբերական է, որովհետև բանակիդ հզորությունը չափվում է ըստ նրա, թե քանի (և ինչպիսի) երկիր է քեզ թշնամի համարում, և քանի (ինչպիսի) երկրների հետ դու ունես պատերազմի հնարավորություն: Ասենք, մեր բանակը ուժեղ է Ադրբեջանի բանակի համեմատությամբ: Բայց արդյո՞ք մեր բանակը հզոր է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համեմատությամբ: Իհարկե, ոչ: Բայց այս փաստը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ պետք է խորհելու տեղիք տա, և այդ խոհերի իմաստը պետք է դառնա այն, թե ինչ կարող ենք մենք անել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ միևնույն ձևով չընկալեն: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի ճեղքեր կարելի է բացել Թուրքիայի և Ադրբեջանի շահերում: և ուրեմն, անվտանգության շատ ավելի կարևոր կոմպոնենտ է դիվանագիտությունը: Իսկ մեր դիվանագիտությունը վերջին տարիներին ոչ միայն ամեն ինչ արեց Թուրքիային և Ադրբեջանին մերձեցնելու համար, այլև վրադիր` Վրաստանին էլ տարավ դրեց նրանց շարքում: Ի դեպ, ամենևին էլ ակնհայտ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար բերան են լիզելիս եղել: 90-ականների առաջին կեսին նրանց միջև լուրջ հակասություններ կային, և Հայաստանը պետք է կարողանար խորացնել այդ հակասությունները:

Իսկ սրա համար օգտագործվում է ոչ միայն դիվանագիտությունը, այլև դիվանագիտական հետախուզությունը, մի բան, որ տարբեր երկրներում տաբեր գերատեսչություններ են իրականացնում, որոշ դեպքերում` հատուկ ծառայությունները, իսկ որոշ դեպքերում` արտաքին քաղաքական գերատեսչությունը: և ի դեպ, բանակի հաղթանակները հնարավոր չէ իրականացնել կամ մարսել առանց դիվանագիտության: Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոչ մի իշխանավոր չի խոստովանել կամ ընդունել, որ ՀՀ-ն որևէ առնչություն ունեցել է Ադրբեջանի տարածքների գրավման հետ (սա էլ ոմանց հնարավորություն է տալիս ասել, թե ՀՀ առաջին նախագահը կամ այն ժամանակվա ղեկավարությունը դեմ է եղել, ասենք, Շուշիի ազատագրմանը):

Հայաստանի պաշտոնական տեսակետը եղել է այս. պատերազմական գործողություններն իրականացնում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը և Հայաստանից մեկնած կամավորականներ, որոնք չեն գտնվում ՀՀ իշխանությունների ենթակայության տակ: Սա արվել է հստակ նպատակով, որպեսզի չլինի միջազգային իրավունքի մի սուբյեկտ, որին միջազգային հանրությունը կարողանա ստիպել ետ քաշվել գրավյալ տարածքներից: Այդ սուբյեկտը կարող էր լինել միայն Հայաստանի նախագահը, որը էն գլխից ասում էր, որ ինքը տեղի ունեցողի հետ որևէ կապ չունի:

և համաձայնեք, որ եթե ԱՄՆ նախագահը կարող էր ՀՀ նախագահին զանգել ու նրա առաջ պահանջ դնել, նա իրեն թույլ չէր տա զանգել, ասենք, ԼՂՀ ՊԿ ղեկավարին: Իսկ ՀՀ նախագահը, ինչպես ասացինք, կապ չուներ ռազմական գործողությունների հետ, քանի որ դրանք մի ուրիշ երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձություններ էին: Ֆորմալ առումով ՀՀ նախագահը Ղարաբաղի պատերազմի հետ կապ ուներ այնքան, որքան, ասենք, Աբխազիայում մղվող պատերազմի հետ: և այս մոտեցումը թույլ տվեց, որ միջազգային հանրությունը չգտնի նրան, ում վրա պետք է ճնշումներ գործադրել` հայկական ուժերի հաղթարշավը կասեցնելու համար:

Կարճ ասած, բանակի դերը չի կարելի գերագնահատել, և բանակը ոչինչ է, եթե այն ամրացված չէ ոչ միայն դիվանագիտությամբ, այլև ներպետական առողջ մթնոլորտով, ազգային համաձայնությամբ, ազատությամբ և այսպես շարունակ: և ավելի մեծ պրոբլեմը այն է, որ Հայաստանում բանակի դերը կարծես գերագնահատում են, քանի որ սա ձեռնտու է ոմանց, որոնք ուղղակի ասելիքի բացակայություն ունեն և այդ բացակայությունը ուզում են լրացնել բանակային շոուներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում