«Նախորդ ընտրությունների ընթացքում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բազմաթիվ հայ չինովնիկների «մութ անցյալը» բացահայտեց, որի արդյունքում «սուտ մատնության» մեղադրանքով մի քանի ամիս կալանավորվեց: Բայց դա նրան չի վհատեցրել, և եթե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ևս իշխանությունները ոչ արդարացի որոշումներ կայացնեն նրա նկատմամբ, ապա ավելի հետաքրքիր բացահայտումներ են սպասվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Հայ հասարակությունն այս անգամ միայն չինովնիկների մութ անցյալը չի իմանա, այլ մեր 20-ամյա պատմության մութ թվերը, փաստերը և որոշակի արձանագրված դեպքեր, որը շատ կհետաքրքրի:
Մենք կկիսվենք մեր մտորումներով, ինֆորմացիայով, թե ինչ է եղել Հայաստանի հետ այս ընթացքում, ինչու են մարդիկ զոհվել ու այլն: Բայց սա այն դեպքում, եթե ոչ ճիշտ որոշում կայացվի, ոչ արդարացի: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ապա ես պատրաստվում եմ ներկայացնել ծրագրեր, լուրջ ծրագրեր»:











































