WBA վարկածով ցածր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Միգել Կոտոն հավաստիացրել է, որ առավելության կհասնի WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր- կրտսերի նկատմամբ:
«Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Այժմ ես լավագույն մարզավիճակում եմ: Երբևիցե ավելի հաջողված մարզումներ չեմ կատարել: Կասկած անգամ չկա, որ լքելու եմ ռինգը հաղթողի կարգավիճակով: Կարող եք մտապահել խոսքերս»,- էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Կոտոն:
Կոտո-Մեյվեզեր մենամարտը կայանալու է ընթացիկ տարվա մայիսի 5-ին՝ Լաս Վեգասում: