«Հայ Ազգային Կոնգրեսի անունից խորհին ցավակցություն եմ հայտնում հունվարի 24-ին Դոմոդեդովոյում տեղի ունեցած հրեշային ահաբեկչական ատկի արդյունքում զոհվածների հարազատներին» (ամբողջական տեքստ)
Հարգելի Դմիտրի Անատոլևիչ,
Հայ ազգային կոնգրեսի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հունվարի 24-ին Դոմոդեդովոյում տեղի ունեցած ահաբեկչական հրեշավոր գործողության արդյունքում զոհվածների հարազատներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Ռուսաստանի ամբողջ ժողովրդին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ: Միանգամայն անմեղ մարդկանց կյանք խլած հանցագործության ստորությունը ցույց է տալիս ահաբեկիչների և նրանց հետևում կանգնած ուժերի մարդատյաց լինելը և չի կարող արդարացվել որևէ նկատառումներով: Ցանկանում եմ նաև արագ ապաքինում բոլոր վիրավորներին:
Խորին հարգանքով ` Լևոն Տեր- Պետրոսյան