ՈւԵՖԱ-ն կարող է հետաձգել առաջիկա ամռանը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը. պատճառը Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է:
Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Կալլենը՝ մեկնաբանելով Դնեպրոպետրովսկի պայթյունները և Յուլյա Տիմոշենկոյի հետ կատարված միջադեպը:
«Մենք հետևում ենք իրավիճակին: Պլատինին շատ լուրջ է վերաբերվում այս ամենին: Եթե իրավիճակը դառնա վտանգավոր, ապա առաջնությունը չի կայանա»,- ասել է Կալլենը:
Նա նշել է, որ իրենք չեն սպասում առաջնության տեղափոխմանը, սակայն չեն բացառում դրա հնարավորությունը:
Միևնույն ժամանակ Կալլենը հերքեց Ուկրաինայի փոխարեն Գերմանիայում առաջնության անցկացման մասին տեղեկությունները:











































