Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն մեկնաբանել է իր թիմի՝«Ֆերարի»-ի ելույթը «Ֆորմուլա-1»-ի առաջին օրվա ընթացքում, որը կայացել է Մյուջելոյում:
«Ափսոս, որ անձրև էր գալիս. դա դժվարացրեց մեր խնդիրը առաջին իսկ օրից: Ցավում եմ հանդիսատեսի համար, ովքեր ավելի լավ շոուի էին արժանի: Մենք ունեինք լավ հագեցած ծրագիր, սակայն անձրևի պատճառով մենք դա իրագործեցինք մասամբ: Այդ իսկ պատճառով լուրջ գնահատական տալ մեր աշխատանքին հնարավոր չէ: Ասեմ, որ ինձ շատ հաճելի էր նորից այս մրցուղի դուրս գալ:
Ես այստեղ եղել եմ մեկ անգամ՝ 2001-ին, «Մինարդի»-ի հետ: Սա տեսարժան մրցուղի է, և կարելի այստեղ գեղեցիկ մրցումներ անել»,- ասել է Ալոնսոն: