Thursday, 06 10 2022
13:20
Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ու Լուգանսկի ուղղությամբ
ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
ԱԺ-ն այսօր ԲԴԽ նոր անդամներ կընտրի․Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք
Ձեր հակասություննե՞րն են ավելի կարևոր, թե՞ այս պետության լինել – չլինելը
Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը
Պարոն վարչապետ, վեր կաց գնա ինքդ տես՝ դիրքերում խնդիր կա՞, թե՞ ոչ
12:42
15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, սա հնարավորություն է իմ երազանքին մոտենալու
Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը
Ի՞նչ հետազոտություններ են անցնում վիրավոր զինծառայողները․ պարզաբանում է նախարարը
12:23
Իրանը հերքում է ռազմական դրոնների մատակարարումը Ռուսաստանին
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
12:10
Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար
Արցախի կենսական հրամայականը
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 6, 2022
Վարչապետը մեկնում է Պրահա
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 6, 2022
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում ասֆալտապատումն ավարտվել է
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 6, 2022
Հայաստանի հավաքականի խաղացողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից
Քառակողմ հանդիպում․ Փաշինյանը, Էրդողանը, Մակրոնն ու Ալիեվը՝ մի սեղանի շուրջ
10:15
Ռուսաստանը վերսկսել է գազի մատակարարումը Իտալիա
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Նախկին քարտուղարուհի փոխնախարարը չի համապատասխանում դատավորի կարգավիճակին․ «Ժողովուրդ»
Կասկածի տակ են դրվում ԿԸՀ-ն և ԲԴԽ-ն
Սիսիանում իշխող ուժն առաջատար լինելով համայնքապետ չի կարող ունենալ․ «Ժողովուրդ»

Աննախադեպ ֆոն` անկախությունից ի վեր

Աշխարհում իսկապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որոնք անկասկած իրենց ազդեցությունը թողնելու են Հայաստանի խորհրդարանի և նախագահի ընտրություններին միտված ներքաղաքական զարգացումների վրա: Առնվազն հոգեբանական առումով այդ ազդեցությունը կլինի: Դրա կրողը առաջին հերթին լինելու է իշխանությունը: Բանն այն է, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, այսինքն անկախությունից ի վեր, առաջին անգամ է, որ համապետական ընտրությունների շրջանը համընկնում է աշխարհում տեղի ունեցող բավական դինամիկ գործընթացների ու վերափոխումների հետ: Թերևս միայն 1990-91 թվականների ընտրական փուլում էր իրավիճակը այդպիսին, երբ Հայաստանի ներքաղաքական զարգացումները զուգորդվում էին համաշխարհային վերափոխումների դինամիկ ֆոնով: Այդ ժամանակ աշխարհում «սառը պատերազմն» էր հաղթահարվում, բեռլինյան պատն էր փլուզվում, վերանայվում էին աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերությունները, վերաձևվում էր Եվրոպայի քարտեզը, ձևավորվում էր հետխորհրդային տարածությունը, որտեղ մեկնարկում էր ազդեցությունների համար լուրջ պայքար: Հայաստանի 1990-91 թվականների ընտրություններն անցան այդ ֆոնին և բոլորիս է հայտնի, որ դրանք իրենց արդյունքով և բովանդակությամբ դարձան Հայաստանի համար շրջադարձային ընտրություններ: Դրանից հետո, թե 1995-96 թվականների ընտրական փուլում, թե 1998 թվականի նախագահի ընտրությանը, թե 1999 թվականի խորհրդարանի ընտրությանը, թե 2003 թվականի ընտրական փուլում և թե 2007-08 ընտրական փուլում աշխարհաքաղաքական դինամիկ ֆոն առկա չէր: Դա իհարկե չի նշանակում, որ աշխարհաքաղաքական գործընթացները կանգ էին առել կամ կորցրել էին իրենց խորքային սրությունը: Պարզապես դրանց բնույթը շրջադարձային չէր, դրանք գտնվում էին որոշակի կանոնավորված, կանոնակարգված ռեժիմում, որոշակիորեն հստակեցված խաղի կանոնների շրջանակում: Սակայն այժմ իրավիճակը բոլորովին այլ է: 2008 թվականի վերջից աշխարհը թևակոխել է մի նոր շրջան, որում զգալի դեր կատարեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Չնայած դրա գերազացապես տնտեսական պատճառներին, բնույթով այդ ճգնաժամը քաղաքակրթական էր: Համաշխարհային քաղաքականության առաջատարները, ԱՄՆ գլխավորությամբ, հասկացան, որ առկա է խաղի կանոնների, արժեքային համակարգի ճգնաժամ, որ անհրաժեշտ է լուրջ վերանայման ենթարկել թե էլիտաների, թե հասարակությունների դերը պետությունների և ընդհանրապես համաշխարհային կյանքում: Այդ ամենը բոլորովին չէր նշանակում, թե աշխարհում վրացավ մրցակցությունը, ազդեցությունների համար պայքարն ու բոլորը որոշեցին ձեռք-ձեռքի տալ: Ավելին, գուցե այդ պայքարը ավելի թեժացավ, ավելի կենսական դարձան դրանից ակնկալվելիք արդյունքները աշխարհաքաղաքական գերտերությունների, կենտրոնների համար: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ աշխարհում սկսվեց խաղի նոր կանոնների ձևավորման գործընթաց, մրցակցության նոր որակի հաստատման միտումներ: Իրավիճակի փոփոխություններն ակնհայտ դարձան թե առանձին վերցրած գերտերությունների ներսում` ինչպես ԱՄՆ, Ռուսաստանը, Եվրոպան, թե նաև նրանց միջև փոխհարաբերություններում, արտահայտվելով տարբեր, այդ թվում նաև մեր տարածաշրջանում առկա գործընթացների տեսքով: Բանը հասել է այնտեղ, որ քաղաքացիական անհնազանդության, սոցիալական ապստամբության ակտիվ դրսևորումներ են տեղի ունենում ավանդաբար պահպանողական արաբական երկրներում` Թունիս, Եգիպտոս: Ավելին, հիշարժան է նաև Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում տեղի ունեցած աննախադեպ հզոր շարժումը այդ երկրի 2009 թվականի նախագահի ընտրությունից հետո: Այդ շարժումը չհասավ իշխանափոխության, սակայն իր ծավալով իսկապես աննախադեպ էր Իրանի հետհեղափոխական պատմության ընթացքում: Համաշխարհային լոկալ և գլոբալ վերափոխումների այդ շղթան կարելի է շարունակել, և ակնհայտ է, որ համաշխահային զարգացումների ֆոնի առումով բավական նմանություն կա 1990-91 թվականների Հայաստանի ընտրական փուլն ուղեկցած ֆոնի հետ: Չարժե թերևս խորանալ դետալների, նրբերանգների, մանրամասների մեջ: Դրանք իհարկե կարող են ունենալ էական տարբերություններ: Բանը ընդհանուր դինամիզը և իրավիճակի շրջադարձային ոգին է, որ հանդիսանում է թերևս իրավիճակների նմանության էական հանգամանք: Հենց այդ ոռւոմվ շատ հետաքրքրական է, որ Հայաստանի հերթական ընտրական փուլը տեղի է ունենալու այդ մթնոլորտում, համաշխարհային այդօրինակ ֆոնի ներքո: Կասկածից վեր է, որ 2012-13 թվականներին համաշխարհային այդ ալիքը ոչ միայն չի հանդարտվի և մարի, այլ գուցե կարող է էլ ավելի լայն թափ հավաքել, քանի որ վերափոխումներն այս անգամ առավել լայն դիապազոն են ներառում և կարծես գործնական իմաստով ընթանում են ոչ միայն ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան (իմա ԽՍՀՄ), այլ նաև Չինաստանի, Կենտրոնական և հեռավոր Ասիայի, Աֆրիկայի ուղղությամբ: Այսինքն, խոսքը ամբողջ աշխարհն ընդգրկող ալիքի մասին է: Գործնականում գրեթե անկարելի է, որ այդ ալիքը ազդեցություն չթողնի Հայաստանի վրա, հատկապես այնպիսի ժամանակաշրջանում, ինչիպսին նախընտրական և ընտրական փուլն է: Այլ հարց է, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը: Ամենևին պարտադիր չէ, որ այն արտահայտվի հեղափոխության, իշխանափոխության տեսքով: Դրա ազդեցությունը կարող է կրել զուտ որակական, բովանդակային բնույթ, շատ մեծ փոփոխության չենթարկելով ներհայաստանյան ստատուս-քվոն զուտ ֆիզիկական տեսանկյունից: Այստեղ ամեն ինչ կախված է թերևս նրանից, թե ինչպիսին կլինի համաշխարհային ներկայիս դինամիկայի հանդեպ նախ և առաջ Հայաստանի իշխանության, իսկ հետո նաև մյուս քաղաքական սուբյեկտների համարժեքության աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում