Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Պրեսս-Պապյե. Հենց Ս. Սարգսյանի փեսան է ներքաղաքական գործընթացների գլխավոր հեղինակը

Ռուսական « Պրեսս-Պապյե» ինտերնետ-հրատարակությունը, որը քննում է ԱՊՀ տարածքում հրապարակվող հոդվածները Ռուսաստանի մասին, հրապարակել է խմբագրական` Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Հեղինակը մասնավորապես գրում է Հայաստանի կառավարությունում կատարված կադրային փոփոխությունների մասին, որոնք սկսվել էին 2010թ,-ի դեկտեմբերին, և նշում որ, Երևանի քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանը ևս, ի թիվս շատերի, ստիպված եղավ հրաժարական տալ:

Հոդվածը հիշեցնում է` նախկին քաղաքապետը եղել է իշխող Հանրապետական կուսակցության ցուցակի առաջնորդը 2009թ.-ի ընտրություններում, և քանի որ ընդդիմադիր ՀԱԿ-ը չի ընդունել քվեարկության արդյուքները, ընտրությունը եղավ միայն իշխանական կուսակցությունների մրցություն: Հեղինակը գրում է, որ իշխանական օղակներից տարածվել է տեղեկություն, որ քաղաքապետի հեռացման պատճառը վերջինիս և նախագահի ադմինիստրացիայի աշխատակից Արամ Կանդարյանի միջև տեղի ունեցած միջադեպն է: Ըստ հեղինակի` իշխանությունները հմտորեն օգտագործել են այս միջադեպը որպես պատրվակ` քաղաքապետին հեռացնելու համար:

Հեղինակը կարծիք է հայտնում, որ կադրային փոփոխությունների գործընթացը այսքանով չի ավարտվել և նոր իրադարձություններ են սպասվում:
Խոսելով նոր քաղաքապետի` Կարեն Կարապետյանի մասին` հեղինակը հարկ է համարում նշել, որ նա, ինչպես նաև վերջին երկու նախագահները, ծնունդով Լեռնային Ղարաբաղից է: Հոդվածում նշված է նաև, որ քաղաքապետը բիզնեսի հետ կապված ընդհանուր շահեր ունի ինչպես ներկայիս նախագահի հետ, այնպես էլ նախկինի` Ռ. Քոչարյանի հետ:

Խմբագրականում ասված է նաև. «Հրաժարականների և կադրային փոփոխությունների հիմանկան պատճառը կայանում է նրանում, որ իշխանական բուրգի վերին հատվածում ընդունվել է ռազմավարական որոշում ` փոխել ներկա ռեժիմի անհատներին և առկա դրությունը, որը ժողովրդավարական հասարակության լուրջ անհանգստությունն է առաջացնում ` դարձնելով այն արտաքուստ ավելի գրավիչ: Այս որոշման մեջ իր մեծ ներդրումն ունի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Այս ծրագրի կարևոր մասն է կազմում նաև այն, որ ոչ բավարար հեշտությամբ կառավարվող իշխանական պաշտոնյաները կա՛մ պետք է հեռացվեն, կա՛մ պետք է «հավատարմության երդում տան» գործող նախագահին: Այստեղ ներկայիս նախագահ Ս. Սարգսյանի և նախկին նախագահ Ռ.Քոչարյանի շահերը ուղղակի և անխուսափելիորեն բախվում են»:

Հեղինակը այն եզրակացության է հանգում, որ նախագահը և իր խումբը լիակատար իշխանության են ձգտում հասնել: Հակառակորդների` նախ և առաջ Ռ. Քոչարյանի ազդեցությունը մինիմալի հասցնելու միջոցով նրանք ուզում են ռեժիմի ավելի ներկայանալի դարձնել արտաքին ուժերի աչքին, բարձրացնել Ս. Սարգսյանի վարկանիշը, մեծացնել նրա ազդեցությունը երևանյան բիզնես-ոլորտի վրա, ստանալ անսահմանափակ հնարավորություններ մեծ ծրագրեր իրականացնելու համար, ճանապարհ հարթել երիտասարդ կարիերստների համար, որոնք այսօր պատրաստվում են նախագահի կուսակցությունում և էլ ավելի տարածել Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց ազդեցությունը:

Հեղինակը, հղում անելով հայաստանցի փորձագետներին, նշում է, որ ավտորիտարիզմի տանող այս գործընթացների հեղինակը, անկասկած, նույն Միքայել Մինասյանն է` նախագահի փեսան:

«Հենց Ս. Սարգսյանի փեսան է ներքաղաքական գործընթացների գլխավոր հեղինակը: Նա շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Այն տպավությունն է ստեղծվում, որ իր համար լոյալ միջավայր ստեղծելուն զուգահեռ` Ս. Սարգսյանը արդեն այսօր վստահելի իրավահաջորդ է պատրաստում»,- ավարտում է խմբագրականի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում