Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը, ով գտնվում էր ռինգսայդում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ կիսամիջին քաշային կարգում Վյաչեսլավ Սենչենկոյի և Պոլի Մալինյադջիի միջև ապրիլի 29-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա»-ում կայացած մարտի ժամանակ, ասել է, որ դեռևս ուզում է մենամարտել Վլադիմիր կամ Վիտալի Կլիչկոների հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Հոլիֆիլդը կդառնա 50 տարեկան:
«Ես պատրաստ եմ մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Եվ եթե Կլիչկո եղբայրները պատրաստ են մարտին, ես ամեն ինչ կանեմ, որ հաղթեմ: Ինձ միայն նրանց համաձայնությունն է պետք»,- ասել է Հոլիֆիլդը: