Չնայած Barnes & Noble-ի և Microsoft-ի միջև համագործակցությանը, Nook պլանշետը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատել Android OS օպերացիոն համակարգով:
Eweek-ը հաղորդում է, որ Barnes & Noble ընկերությունը վերջերս հայտնել է Microsoft ընկերության հետ մեծ գործարք կնքելու մասին: Բայց B&N-ի գործադիր տնօրեն Ուիլյամ Լինչի խոսքերից կարելի է ենթադրել, որ ընկերությունը կշարունակի աշխատեցնել իր սարքերը Google-ի Android օպերացիոն համակարգով, ոչ թե Microsoft Windows-ի տարբերակներից որևէ մեկով:
Fortune ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ Nook-ի վերաբերյալ իրենք ոչ մի համաձայնության դեռ չեն եկել:











































