Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, ԱՄՆ նախագահի երկու հիմնական թեկնածուներ Միթ Ռոմնին և գործող նախագահ Բարաք Օբաման փորձում են ձեռք բերել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի աջակցությունը։
Բլումբերգը, ով նախկինում դեմոկրատ էր, հետո դարձավ հանրապետական, իսկ հիմա անկուսակցական է, մեծ ազդեցություն ունի ԱՄՆ քաղաքական դաշտում, և նրա աջակցությունը շատ կարևոր կլինի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ։
Նշվում է, որ երեքշաբթի օրը Ռոմնին և Բլումբերգը նախաճաշել են բարեգործական միջոցառման ժամանակ՝ քննարկելով վերջին 10 տարվա ամերիկյան ներքին քաղաքականության հարցերը։ Բացի այդ, The New York Times-ը գրում է, որ Բլումբերգը շաբաթ օրը գոլֆ է խաղացել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որոնց միացել է նաև պաշտպանության նախարար Լեոն Պանետան։