Wednesday, 05 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Դաշնակցությունը նոր շարժում է սկսելու

Դաշնակցությունն առաջիկայում հանդես է գալու քաղաքական նոր նախաձեռնությամբ: Նրանք մտադիր են նոր շարժում սկսել, որի նպատակը կլինի ընտրական իրավունքի պաշտպանությունը: Իսկ այդ նպատակով Դաշնակցությունն ակնկալում է բոլոր քաղաքական ուժերի, հատկապես՝ ընդդիմության մասնակցությունն այդ շարժմանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրական իրավունքի խախտումներից դժգոհում են գրեթե բոլորը, բայց այդ իրավունքի պաշտպանության համար չկա ստեղծված միասնական պլատֆորմ: Ուստի, Դաշնակցությունը ցանկանում է քաղաքական ուժերին միավորել այդ գաղափարի շուրջ: «Դա նշանակում է աշխատանք տանել քաղաքացիների հետ` ընտրական իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Երկրորդ` ձեւավորել այնպիսի հատված, որը պատրաստ կլինի պայքարելու իր ձայնի, տված քվեի համար: Եվ վերջապես երրորդ՝ քաղաքական դաշտում կոնսենսուսի սկզբունքով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բոլորը, անկախ հասարակությունից ստացած քվեի չափից, պաշտպանեն ընտրական իրավունքը` ընտրելու եւ ընտրվելու իրավունքը»,- հայտարարեց պարոն Մինասյանը: Վերջինս կարծում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության շարժումն իր մեջ կունենա թե՜ սոցիալ-քաղաքական, թե՜ մշակութային տարրեր: «Այդպես հնարավորություն կտանք, անկախ քաղաքական դաշտում իրար չընդունող, իրար քննադատող ուժերի առկայությունից, այս կարեւոր հարցի շուրջ միավորում իրականացնել: Եվ տա Աստված, որ հնարավորություն ունենանք այդ շարժումը կյանքի կոչելու, քանի որ սա իսկապես կապահովի ապագայում Հայաստանի էլ ավելի ժողովրդավարական վիճակը, դրա հիմքի վրա նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի էական փոփոխությունները»,- մեկնաբանեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի խոսքերով, արդար ընտրությունների պահանջը իրենք դիտարկում են երկու հարթության վրա՝ քաղաքական կամք եւ ընտրական օրենսդրություն: Ընդ որում՝ դաշնակցական պատգամավորի կարծիքով, մեկն առանց մյուսի հնարավոր չէ արդյունավետ իրականացնել: «Քաղաքական կամքը արտահայտվում է այն դեպքում, երբ կա հասարակական պահանջ, զանգվածային պայքար, պահանջ առ այն, որ նվիրական նպատակն ընտրողի իրավունքի պաշտպանությունն է, երբ ընտրողն իր ձայնի տերն է, իր ձայնը հաշվառվում է, ընտրվողն էլ կարեւորում է այդ ձայնը: Սա կարող է եւ պետք է ձեւավորի պահանջներ, որոնցից կբխի քաղաքական կամքը: Եվ երկրորդ՝ առանց ընտրական օրենսդրության նկատված բացերի վերացման, հնարավոր չէ քաղաքական կամքի լիարժեք իրականացումը: Որպես կանոն, միշտ կլինեն մարդիկ, որոնք արջի ծառայություն կցանկանան մատուցել իշխանություններին ու ընդդիմությանը: Եվ նկատված օրենսդրական բացերը նպատակ ունեն կանխելու այդ ամենը»,- պարզաբանեց պարոն Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական ընդդիմությունը միասնական տեսակետ ունի ընտրական օրենսդրության վերաբերյալ: «Արտախորհրդարանական քաղաքական ուժերը տարբերակված մոտեցում ունեն՝ մի մասը չի կարեւորում, մի մասը կարծում է, որ երկրի նախագահից է ամեն ինչ կախված… ես չեմ կիսում այդ տեսակետը: Երկրում փոփոխությունների իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից: Ու եթե խորհրդարանական ընդդիմությունը կարողացել է Ընտրական օրենսգրքի սկզբունքների շուրջ համաձայնության գալ, նշանակում է՝ պետք է այդ սկզբունքներին միանան այլ քաղաքական ուժեր եւս, հատկապես արտախորհրդարանական ուժերը, որպեսզի պահանջը լինի նպատակային, միասնական հարթության մեջ»:
Նկատենք, որ ընդդիմադիր մյուս ուժերն առայժմ չեն շտապում իրենց դիրքորոշումն արտահայտել եւ դրական արտահայտվել ՀՅԴ նախաձեռնության վերաբերյալ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ ՀՅԴ-ից նման հրավեր չեն ստացել. «Եթե իրենք նման շարժում են սկսել, հաջողություն եմ մաղթում: Բայց ասեմ, որ մինչեւ հիմա «Ժառանգությունն» ԸՕ նախագծի փոփոխությունների վերաբերյալ բավական առաջ է շարժվել, եւ Դաշնակցության մեր գործընկերները եւս մասնակցել են: Մենք տասը սկզբունք ենք ուղարկել ԵԽԽՎ, մնացածը՝ տեսնենք»: Թե որքանով արդյունավետ կլինի այս շարժումը, պարոն Մարտիրոսյանը դժվարացավ ասել. «Երբ կձեւավորվի, կլինի այդ շարժումը, կտեսնենք»:
Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ երբ Դաշնակցությունը կոնկրետ առաջարկ ներկայացնի, որտեղ ներառված կլինի իրենց նախաձեռնության նախատեսած քայլերը, այդ ժամանակ էլ իրենք կքննարկեն ու կառաջարկեն իրենց դիրքորոշումը:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում