Այսօր վաղ առավոտյան առնվազն երկու ուժեղ պայթյուն է արձանագրվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այն բանից հետո, երբ Աֆղանստանը լքել է չհայտարարված այցով այնտեղ ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ փորձելով մեքենայով ներխուժել քաղաքի հյուրանոցներից մեկի տարածք։ Զոհվել է առնվազն երկու հոգի։
«Թալիբան»-ը ստանձնել է առնվազն մեկ պայթյունի պատասխանատվությունը՝ հավելելով, որ մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել ռազմաբազաներից մեկում, սակայն այս փաստը պաշտոնապես դեռ չի հաստատվել։










































