Այսօր ՄԱԿ-ում կարող է ընդունվել բանաձև, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում Սուդանի և Հարավային Սուդանի նկատմամբ, եթե երկու կողմերը ռազմական հակամարտությունից չանցնեն խաղաղ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Բանաձևի տեքստը շրջանառության մեջ է դրվել ամերիկացիների կողմից՝ մայիսի 1-ին։ Նրանում դատապարտվում են սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող բռնությունները, Սուդանի կողմից սահմանամերձ մի շարք շրջանների բռնազավթումը և Սուդանի օդուժի կողմից իրականացվող ռմբակոծությունները։
Կողմերին տրվում է 3 ամիս՝ սահմանամերձ վիճելի տարածքների հարցը քննարկելու համար, որտեղ գտնվում են նավթային խոշոր հանքավայրեր։








































