Իսլամիստական ահաբեկչական «ան-Նասրա ճակատ» խմբավորումը, որը հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշր ալ-Ասադի վարչակարգիի դեմ, իր վրա է վերցրել վերջին ամիսներին Դամասկոսում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:
Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել ապրիլի 24-ին Դամասկոսում Իրանի մշակութային ներկայացուցչության մոտ ավտոմեքենայի պայթեցնելը, որի հետևանքով վիրավորվել էր երեք մարդ:
Բացի այդ՝ «ան-Նասրա ճակատը» հաստատել է իր մասնակցությունը Դամասկոսում տեղի ունեցած մեկ այլ պայթյունի կազմակերպման մեջ: Այդ ժամանակ մահապարտը պայթեցրել էր ավտոբուս, որի մեջ կային իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այս ահաբեկչության հետևանքով զոհվել էր ինը մարդ:











































