Իտալական Մուջելոյում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի թեստավորման առաջին օրը, որն անցավ գերազանցապես անձրևային եղանակի պայմաններում: Լավագույն արդյունք է ցույց տվել «Ֆերրարի»-ի ավտոարշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն:
Ամենամեծ թվով շրջաններ է կատարել «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը:
Թեստավորմանը մասնակցում են «Ֆորմուլա-1»-ի բոլոր թիմերը, բացառությամբ XPT-ի:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
1. Ֆերնանդո Ալոնսո(«Ֆերարի»)-1:22.444 (46 շրջան),
2. Մարկ Ուեբբեր(«Ռեդ Բուլ»)-1:23.648 (24),
3. Ժան-Էրիկ Վերն(«Տորո Ռոսսո»)-1:23.891 (32),
4. Ժերոմ Դ՝Ամբրոզիո(«Լոտուս»)-1:24.048 (40),
5. Նիկո Ռոսբերգ(«Մերսեդես»)-1:24.100 (49),
6. Կամուի Կոբայասի(«Զաուբեր»)-1:24.736 (48),
7. Օլիվեր Տյորվի(«Մերսեդես»)-1:25.303 (30),
8. Ժյուլ Բյանկի(«Ֆորս Ինդիա»)-1:25.475 (19),
9. Ռոդոլֆո Գոնսալես(«Կէտերհեմ»)-1:27.197 (35),
10. Շառլ Պիկ(«Մարուսյա»)-1:27.359 (45),
11. Վալտտերի Բոտտաս(«Ուիլյամս»)-1:29.179 (28),
12. Գերի Պաֆֆետ(«Մակլարեն»)-1:50.898 (4),
13. Միխայել Շումախեր(«Մերսեդես»)- առանց ժամանակ (5):