Ամենաքիչը 12 սիրիացի զինվորական է զոհվել հակակառավարական խմբավորումների հետ Դեր-Զորում տեղի ունեցած բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի» (OSDH) տվյալները:
Բացի դրանից, նույն աղբյուրի տվյալներով, գրեթե 11 խաղաղ բնակիչ է մահացել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում, որտեղ նախօրեին մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր ութ, վիրավորվել 100 մարդ:











































