Ադրբեջանի իշխանամետ հայացքներով հայտնի «Ժողովրդավարական աշխարհ» կուսակցությունն իր երեկվա հավաքում քննարկել է նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը:
Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը: Թերթի փոխանցմամբ, կուսակցության առաջնորդ Մեմմեդ Ալիզադեն ադրբեջանական «Օլայլար» գործակալությանը հայտնել է, որ ընտրությունները դեմոկրատական պահանջներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ ադրբեջանական կառավարությանն ուղղված նախազգուշացում է ընդունվել: Մ.Ալիզադեն հայտնել է, որ եթե ընտրությունները դեմոկրատական սկզբունքներին համապատասխան չանցկացվեն, կուսակցությունը «իր ճշմարիտ ձայնը հասցնելու է միջազգային կառույցներին եւ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները»: