Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Սերժ Սարգսյան. Տարո՛ն ջան, սա այդքան էլ գեղեցիկ չէ, լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք (լուսանկարներ)

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԶԼՄ-ների ուղեկցությամբ եղել են Մաշտոցի պուրակում: Սերժ Սարգսյանը անձամբ ծանոթացել է Մաշտոցի պուրակի խնդրին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել առաջիկայում ապամոնտաժել կրպակները: Մաշտոցի պուրակի ակտիվիստները սպասում են պաշտոնական հաղորդագրությանը և ասում են, որ շարունակելու են իրենց ակցիաները մինչև ապամոնտաժումը:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակ կատարած այցի մասին տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի  հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարին է մոտեցել նաև Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը և Նախագահի կարծիքը հարցրել պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր մոտեցման և քաղաքապետին տված ցուցումի վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով. «Այո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը»: 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը ևս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել և ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար: Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել և անընդհատ կատարելագործվել: 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում