Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ և այժմ իր ակտիվում ունի 6.5 միավոր: Ոչ-ոքի ավարտվեց նաև Սմիթս-Կրամնիկ պարտիան: Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Արոնյանն ու Կրամնիկը: Տուրի մյուս պարտիաներն առայժմ չեն ավարտվել: