Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Քաղխորհրդի նիստը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Այսօր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և որին բացի Կոնգրեսին մաս կազմող 18 կուսակցությունների առաջնորդներից` մասնակցել են նաև կենտրոնական գրասենյակի անդամները:
Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նիստի ավարտին լրագրողներին հայտնեց, որ նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները ընդդիմության հետագա ռազմավարության առնչությամբ: «Քննարկվել և վերլուծվել է երկրում վերջերս սրված սոցիալ-տնտեսական վիճակը, գնահատականներ են տրվել, որ ըստ էության իշխանությունների գործողություններն ուղղված են մանր և միջին ձեռնարկատիրական խավի ոչնչացմանը, որը նպատակներ ունի և՛ ապահովել օլիգարխիայի հարստացման հնարավորությունները, և՛ ըստ էության ոչնչացնել անկախ քաղաքական մտածողություն ունեցող և կրող խավը: Քննարկվեցին այս կապակցությամբ Կոնգրեսի անելիքները և ապագա միջոցառումները», հայտնեց Կոնգրեսի համակարգողը:
Լ.Զուրաբյանը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը կիսում է մայրաքաղաքում առևտրականների արտահայտած մտահոգությունները. «Մենք տեսնում ենք` ինչ անարդարություն և ապօրինություն է կատարվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, այդ իսկ պատճառով երեկ տեղի ունեցավ տնտեսական հանձնաժողովի նիստ, որտեղ մանրամասն քննարկվեցին ստեղծված վիճակը և լուծումները` և՛ մաքսատուրքերի բարձրացման, և՛ փողոցային առևտրի բռնի դադարեցման հետ կապված: Մենք այս ամբողջը կամփոփենք և հայտարարությամբ հանդես կգանք: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր ակցիաների մասնակիցներին»:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե մինչև մարտի 1-ին անցկացնելիք հանրահավաքը` այլ հանրահավաքի անցկացման հնարավորություն այսօր քննարկվե՞լ է` Լ. Զուրաբյանը դրական պատասխանեց. «Մեր որևէ որոշման մասին, երբ նպատակահարմար համարենք հայտնել`դա կանենք»:
Լ. Զուրաբյանը հայտնեց, որ քաղխորհրդի նիստում քննարկվել են նաև արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան խնդրին, Հայաստանում գերտերությունների սրվող մրցակցությանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում