Tuesday, 04 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

ՀՀԿ-ական խորհուրդ` Human Rights Watch-ին. «Մեր աչքի փուշը տեսնելու փոխարեն, ձեր աչքի գերանը տեսեք»

«Չնայած որ մենք համամիտ չենք այդ զեկույցի հետ, բայց սպասված զեկույց էր` հաշվի առնելով, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցի ժամանակ տեղի ընդդիմությունը սպասում էր ավելի կոշտ քայլերի, որոշակի եզրույթ օգտագործելու, որը սակայն տեղի չունեցավ: Դրա համար պետք էր, որ մեկ ուրիշ քայլով որոշակի բավարարվեին այդ սպասելիքները և ցանկությունները»,- գնահատելով Human Rights Watch-ի զեկույցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ իշխանությունն իր քայլերն ու գործողությունները իրականացնում է ոչ թե միջազգային այս կամ այն կազմակերպության գնահատականներով, որոնք, անշուշտ, կարևոր են, այլ նախևառաջ հասարակության և իրենց գործողությունների մեջ եղած թերացումները վերացնելու նպատակով, «որովհետև դա առաջին հերթին մեզ է պետք, այլ ոչ թե միջազգային կազմակերպություններից որոշակի գնահատականներ ստանալու համար»:
ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ իրենք համամիտ չեն Human Rights Watch-ի գնահատականների հետ, որովհետև կատարվում է բավականին մեծ աշխատանք. «Նախևառաջ թող այդ միջազգային կազմակերպություններն իրենց աչքի գերանը տեսնեն, քան թե մեր աչքի փուշը: Նույն Եվրոպայում էլ որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, և նույն Human Rights Watch-ը և Freedom house-ը դրանց վերաբերյալ որևէ գնահատական չեն տալիս»:
Սահակյանը նաև անդրադարձավ Freedom house-ի զեկույցին և նշեց, որ նման կազմակերպությունների պատկերացմամբ, եթե ընդդիմությունը ծայրահեղ չէ և չի քննադատում ամեն ինչ, ամեն ինչ չի սևացնում, ապա դա ընդդիմություն չէ: «Այսօր ԼՂ-ում կա կառուցողական, ազգային մտածելակերպի ընդդիմություն, որը դրսի գրանտների տակ չի պարում, դրա համար էլ ԼՂ-ն համարվում է անազատ: Եթե այդ ընդդիմությունը դրսի գրանտների տակ երգեր-պարեր, վստահաբար ԼՂ-ն չէր դասվի անազատ երկրների կարգին: Սա նշանակում է, որ մեր գործընկերները իրենց զեկույցները հրապարակելիս կիրառում են երկակի ստանդարտներ»,- ասաց պատգամավորը:
Սահակյանը նշեց, որ իրենք ոչ միայն չեն ընդունում այս զեկույցը, այլև մի փոքր անլուրջ են վերաբերվում. «Եթե նման զեկույցները միտված են զգոնություն հաղորդելու, ապա միգուցե մեր միջազգային գործընկերները տոնայնությունը և հռետորիկան մի փոքր սխալ են ընտրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում