Նախկին վոլեյբոլիստուհի Մարիա Միլիչը խոստովանել է, որ սպանել է չեռնոգորիական «Ռուդար» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ռադմիլո Միտրովիչին: Նա ասել է, որ վերջինս ալկոհոլի ազդեցության ներքո իր նկատմամբ ագրեսիա է դրսևորել:
47-ամյա Միտրովիչի սպանությունը կատարվել է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ Զագորիչ թաղամասում, որտեղ միևնույն տանն էին ապրում Միտրովիչն ու Միլիչը: Աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է նախկինում հայտնի ֆուտբոլիստին: Հիվանդանոցում Միտրովիչը մահացել է:
Միլիչը ձերբակալվել է 48 ժամով: Սպանության դրդապատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն, ամենայն հավանականությամբ, պատճառը խանդն է:
Մարիան խոստովանել է իր մեղքը՝ ասելով, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ Միտրովիչը հաճախ է իր նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերել:
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Միտրովիչը եղել Շարիչ եղբայրների՝ Բալկաններում շատ հայտնի նարկոբարոնների մտերիմ ընկերը:
Միլիչը Չեռնոգորիայի վոլեյբոլի երիտասարդների հավաքականի անդամ է եղել, իսկ անցյալ տարի նա ընդունվել էր իրավաբանական ֆակուլտետ: