Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Աշխատանքն սկսված է

Թեև այսօր Հայաստանում նշվում է աշխատավորի տոնը, սակայն հանուն արդարության պետք է նկատենք, որ ներկայիս Հայաստանում «աշխատավոր» հասկացություն, ըստ էության, գոյություն չունի: Բանն այն է, որ աշխատանք ասվածն ամենից առաջ ենթադրում է պաշտպանվածություն, ենթադրում է իրավունք: Այսինքն` ամբողջ քաղաքակիրթ աշխարհում աշխատանքը վաղուց հասցվել է իրավունքի մակարդակի, իսկ Հայաստանում այսօր աշխատանքը, ըստ էության, ողորմածություն է, որ շարքային քաղաքացիների առաջ է «նետում» երկիրը կլանած քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ սա թող ամենևին էլ չթվա գույների անհարկի խտացում տոնական այս օրը:

Մենք պետք է կարողանանք իրերի դրությանը նայել բաց աչքերով, անկեղծությամբ և հասկանալ այն իրավիճակը, որում գտնվում ենք: Այլապես տոները մեզ համար կարող են դառնալ բավականին անմխիթար առօրյայի վտանգավոր դիմակներ:

Մենք շնորհավորում ենք Հայաստանում բոլոր ազնիվ ու նվիրյալ աշխատողների տոնը` ինչ ոլորտում և ինչ պաշտոնում էլ որ նրանք աշխատեն, բայց նաև համարում ենք, որ նրանց տոնը լիարժեք և իրական կլինի այն ժամանակ, երբ այդ աշխատանքը կհասնի իրավունքի մակարդակի և կդադարի հանրայնորեն ընկալվել և մատուցվել որպես օլիգարխիկ իշխանության ողորմածություն, մեծահոգություն կամ փշրանք: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր երկրում տեղի ունենան լուրջ համակարգային փոփոխություններ, որ մեր երկրում ձևավորվեն քաղաքացիական ավանդույթներ, իրավական գիտակցություն, որ աշխատավոր մարդիկ պաշտպանվեն արհմիություններով, որոնք կազմում են ցանկացած քաղաքակիրթ պետության և համակարգի հիմքերից, առանցքներից մեկը:

Դժվար է ասել՝ մո՞տ է Հայաստանը դրան, թե՞ հեռու: Բայց այն, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի են շատանում այդ մասին, այդ ուղղությամբ, այդպես մտածող մարդիկ` կարծես թե փաստ է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում մի շատ կարևոր աշխատանք՝ մտքի, գիտակցության, քաղաքացու աշխատանքը սկսված է և այն ընթանում է առաջ: Իսկ այդ աշխատանքը անպայման տալու է իր պտուղներն ու ապագայում մենք իսկապես ունենալու ենք աշխատանքի լիարժեք տոն, որովհետև ի դեմս աշխատանքի մարդը ոչ միայն ապրուստի միջոց, նյութական հարստության և բարեկեցության աղբյուր, այլ նաև իրավունք է ձեռք բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում