ՀՀԿ համամասնական ցուցակի 7-րդ տեղում գտնվող Գալուստ Սահակյանը ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում նշել է միայն «Նիսան Մաքսիմա» մակնիշի 2008 թ. արտադրության ավտոմեքենա և, որպես եկամտի աղբյուր, ԱԺ-ից ստացած տարեկան 3 մլն 109 հազ. դրամ աշխատավարձն ու 258 հազ. դրամ կենսաթոշակը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի հայտարարագրել որևէ անշարժ գույք, 8 մլն դրամը գերազանցող որևէ իր, որևէ արժեթուղթ կամ բաժնետոմս: Նա նաև չի հայտարարագրել իր դրամական միջոցները: