Thursday, 18 04 2024
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին

ՀՀԿ-ն սովորեցրեց ընտրակաշառքի, ԲՀԿ-ն ավելի մեծացրեց ընտրակաշառքի չափը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում սոցիալական ցանցերի դերը նախընտրական քարոզարշավին, ինչպե՞ս են քաղաքական ուժերն օգտագործում այն և ո՞ր քաղաքական կուսակցություններն են ճիշտ օգտագործում:

– Սոցիալական ցանցերը քաղաքական կուսակցությունների քարոզարշավի թե՛ հանգրվան են դարձել, թե՛ թիրախ, թե՛ սկզբնաղբյուր, թե՛ յուրօրինակ «վերահսկման» տարածք` ողջ տարին ակտիվ քաղաքական քննարկումների դաշտ լինելով, ուղղորդելով քաղաքական, քաղաքացիական հասարակության մի կարևոր և առողջ զանգվածի: Բնականոն ընթացքը շարունակվում է, և Հայաստանում սոցցանցերից հատկապես առավել ակտիվ Facebook-ում ևս նախընտրական սպասված և բուռն քարոզարշավն է: Թե ինչպիսին է այն, միանշանակ չենք կարող ասել. այն լինում է կազմակերպված և քաղաքակիրթ ձևից մինչև սև PR` իր բազմազան դրսևորումներով: Կուսակցությունների մեծ մասը ներկայացվում են իրենց երիտասարդական թևերով, և երբեմն բանավիճելը և սառը դատողություն պահպանելը զիջում է երիտասարդական հույզերին, ոգևորությանն ու ավյունին: Արդյունքում, սոցցանցում քարոզարշավը բավականին սուր է ընթանում: Թե որքանով են ճիշտ կամ սխալ օգտագործում, սուբյեկտիվ կլինի ասել, ավելի ճիշտ կլինի ասել` կազմակերպված և «տարերային» քարոզարշավ են իրականացնում:

Օրինակ՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» կազմակերպված են ավելի, ՀԱԿ-ը անձերի մակարդակով է իրականացնում քարոզարշավը, ՀՅԴ-ն ավելի պասիվ է: Լավ կազմակերպված է «Ժառանգության» քարոզարշավը, որը ներկայացվում է ճանապարհորդության նախօրոք կազմած գրաֆիկից մինչև այցելությունների լուսանկարների ցուցադրությունը, բոլոր նպատակահարմար հրապարակումների տարածմամբ և գովազդային հոլովակների «պրեմիերայով»: ՀՀԿ-ն ունի մի շարք խմբային պրոֆայլներ` ըստ տարածքային պատկանելության (օրինակ՝ ՀՀԿ Աջափնյակի երիտասարդական կազմակերպություն և այլն), բայց դրանք ավելի շատ կոմունիստական ոճի և բովանդակության էջեր են, և ոչ բոլորն են ակտիվ: ԲՀԿ-ն ևս բավականին տեղեկատվական նյութեր է հրամցնում իրենց առաջնորդի օրվա անցուդարձից, իսկ ԲՀԿ-ական ակտիվիստներ էլ կան, որ տարբեր խմբեր են բացել, որտեղ որոշակի ուղղվածությամբ նյութեր են շրջանառում և որոշները պարտադիր քննարկման դրվում, սակայն հիմնական քննարկումները գրաքննվում են և «խմբագրվում», այսինքն` անցանկալի մեկնաբանությունները ջնջվում են:

– Առհասարակ, կիրառվող տեխնոլոգիաները որքանո՞վ են տարբերվում նախորդ ընտրություններին կիրառված տեխնոլոգիաներից:

– Ընդհանրապես, ընտրական տեխնոլոգիաները փոխվում են, և նաև հակառակը՝ այն, ինչ տեխնիկական զարգացման հետ չէ կապված, այլ ստեղծագործական մտածելակերպի, դրանք չեն փոխվել, ցավոք: Շատ քչերն են ստեղծագործական տարրերով նորամուծություններ արել` առավել ազդեցիկ և գրագետ PR-ի համար: Իսկ բարձր տեխնոլոգիաների առումով` լրատվության հոսքերն ապահովող, հատկապես հինգ տարի առաջվա և այս տարվա մեջ մեծ տարբերություններ կան: Այդ տարբերությունները ուշագրավ շարժընթաց ունեն. հավի և ձվի առաջացման պատմության պես` քաղաքացիական և քաղաքական հասուն զանգվածին այլ տեխնոլոգիայով տեղեկատվություն պիտի հրամցնել, կամ էլ տեխնոլոգիան փոխվում է տեղեկատվական այս արագ դարում, այդ զանգվածի պահանջմունքներն էլ, բնականաբար, փոխվում են: Արդեն միգուցե դժվարությամբ ենք պատկերացնում, հիշում, թե օրինակ՝ հինգ տարի առաջ քարոզարշավը և մեկնաբանությունները որքան մեծ կախվածության մեջ էին իշխանությունից, և դրան զուգահեռ տեղեկատվություն` առավել իրական և կենդանի, որտեղից ստանալ: Հիմա ամեն ինչ արագ է, ամեն տեղեկատվություն առավել բաց է, և խեղաթյուրումը բավականին դժվար:

Տեխնոլոգիաներին անդրադառնալիս պետք է նշեմ, որ բավականին հետաքրքիր լուծումներ ունեն մի քանի կուսակցությունների քարոզարշավային գովազդները, որոնք նման չեն և ունեն ավելի մեծ ենթատեքստ, քան կոնկրետ այս պահի ազդեցությունը, իսկ միաժամանակ կան շատ տարածված և ոչ ստեղծագործ «լուծումներ», ավելի պահպանողական ու ձանձրացնող: Օրինակ՝ կոալիցիոն կուսակցությունների խաղաքարտը գովազդային հոլովակում դեռևս մեծաթիվ մարդկանց ներկայությունն է, որն իրականում իբրև ազդեցիկ, սակայն հակառակ էֆեկտ ձեռք բերելու մեծ շանսեր ունի: Հատկապես, եթե հեռուստադիտող քաղաքացին ինքն անձամբ հայտնվել է այն իրավիճակում, երբ իրեն աշխատանքից ստիպողաբար են տարել, ապա ըստ այդ պրիզմայի էլ դիտելու է և «չհավատա»:

Մի կարևոր հանգամանք ևս կա. նախընտրական քարոզարշավի կարևորագույն մաս պետք է կազմեին հեռուստաբանավեճերը, որպեսզի մի դեպքում ընտրողները ծանոթանան կուսակցությունների ծրագրային հիմնական դրույթներին, իսկ մյուս կողմից` նաև անձանց, նրանց մտածելակերպին ու ինչու չէ` անձնական որակներին: Կարևոր են բանավեճերը, քանի որ ուղղակի ներկայացվելուց, մենախոսությունից մարդկանց ընկալունակությունը սահմանափակ է, գուցե գիտակցաբար, իսկ երբ բանավեճ է` մեկը մյուսին ֆոն և պատկեր են խաղում, և տպավորիչ է, ավելի կենդանի է և մարդկանց ավելի է ներգրավում քաղաքական դաշտ: Այդպես քաղաքական ուժերի պատասխանատվությունն է բարձրանում, որ հաշվետու են իրենց ասածի և արածի համար: Իսկ քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական և միգուցե նաև իրավական գիտակցությունն է բարձրանում: Քաղաքացու ընտրությունը դառնում է «իր» ընտրությունը, այլ ոչ խոստացված, վաճառված կամ տատանվող քայլ: Եվ հետո, առասպելացված հերոսների «բացահայտում» է կատարվում կամ ընդհակառակը:

– Իսկ ընտրակաշառքը՝ որպես տեխնոլոգիա, արդյոք նախորդ ընտրություններից տարբերվո՞ւմ է: Ակնհայտ է, որ որպես երևույթ շարունակում է լայնորեն կիրառվել հատկապես իշխանության կողմից և այն կանխելու մեխանիզմներ, կարծես թե, չկան:

– Ինչ վերաբերում է ընտրակաշառքին՝ այն շատ ցավալի թեմա է, քանի որ ընտրակաշառք բաժանող կուսակցությունները, միևնույն է, իրենց փորած փոսն են ընկնելու: Օրինակ` ՀՀԿ-ն սովորեցրեց ընտրակաշառքի, հիմա ԲՀԿ-ն ավելի մեծացրել է ընտրակաշառքի չափը, քան ՀՀԿ-ն «նախատեսում» է, ստիպված ՕԵԿ-ը ավելի «օրիգինալ» է գտնվել և ընտրակաշառքի «նուրբ» տեսակների է անցել, իբրև ավելի համեստ: Ամենասարսափելին այն է, որ ընտրակաշառքները դարձել են ոչ միայն շատ սովորական, այլև սպասվող և պահանջվող մի բան: Դա շատ նպատակասլաց տարված և ժողովրդի տոլերանտությունը շահած տեխնոլոգիա է: Արդեն հարցը չափի և քանակի կամ ընտրակաշառքի ձևի մեջ չէ, այլ աղքատ ժողովրդի կողմից շատ կարևոր և ձևավորված ընտրական մշակույթ, «ավանդույթ» է: Վերջերս այդ ավանդույթին այլ ֆոլկլոր մասնիկներ ավելացրեցին` մուրաբայի տեսքով, կարծեմ՝ կոնֆետի: Եվ բոլոր կուսակցություններին, հատկապես շրջաններում մարդիկ հարցնում են, թե ինչ եք բերել… Սա հոգեբանական աղետ է. ժողովրդին ռեֆլեքսորեն հմտացնել «ուզելուն», այնինչ ընտրակաշառքի մի շարք տարատեսակներ պետությունը պարտավոր է որպես գործառույթ իրականացնել:

– Առհասարակ, հոգեբանորեն ընտրություններին պատրա՞ստ է այսօր հասարակությունը: Ստացվում է՝ հասարակությունը պատրաստ է ընտրություններին ընտրակաշառք վերցնելու տեսքո՞վ միայն: Այսինքն` ընտրությունը իսպառ կորցրե՞լ է իր նշանակությունը:

– Չէ՛, հասարակության պատրաստ լինելը ընտրություններին ընտրակաշառքով չէ: Ամեն դեպքում, բավականին քաղաքականացված է ժողովուրդը, և գոնե «թաղային» խոսակցությունների մակարդակով խոսակցություններ, քննադատություններ, սպասելիքներ կան: Եվ հետո, ես միտումնավոր չեմ գործածում այդ հարցին «հասարակություն» եզրույթը, քանի որ այն շատ տարբեր է այս հարցի համատեքստում: Կա հայ մի հասարակություն, որն ակտիվ քաղաքական հասարակություն է, կա հայ մի այլ հասարակություն, որը քաղաքացիական հասարակություն է, կա Facebook-ի հասարակություն, կա քաղաքային կամ մայրաքաղաքային հասարակություն, կան տարատեսակ և ծայրահեղ` իրենց հնարավորություններով, պահանջմունքներով ու հետաքրքրություններով շերտեր: Ուրեմն, այդ բոլոր տիպի փոքրիկ հասարակությունները տարբեր դիրքորոշումներ ու վերաբերմունք կարող են ունենալ: Մի բանը, որ ընդհանրացնում է և ցանկությունն ու պատկերացումը համընկնում են` բոլորն ուզում են առանց արտագաղթի և աշխատանքի հնարավորություններով Հայաստան տեսնել:

– Այսինքն`սա հերթական ծե՞ս է, արարողակա՞րգ, որին պետք է մասնակցենք` անկախ դրա նկատմամբ տածած հավատից:

– Այո՛, ընտրությունը ծես է, հինգ տարին անցնելու-էջը շրջելու ծես, քանի որ մարդիկ սիրում են փուլերով ապրել, հիշարժան մեծ օրեր ունենալ, իբրև անցյալը մաքրել ու վերսկսել նորից, վերաբեռնավորվել: Պահպանողական տարրեր են, սակայն կարևորը, որ պիտի այդ ծեսը չարժեզրկվի ու չուռճացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում