Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Թեստ հայ հասարակության համար. Սերգեյ Մարկեդոնով

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը ներկայացրել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հեղինակած` «Թեստ հայ հասարակության համար» վերլուծությունը հայաստանյան նախընտրական կյանքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզավարտին մեկ շաբաթ է մնացել: Մայիսի 6-ին այս երկրի քաղաքացիները կընտրեն Ազգային ժողովի պատգամավորներին: Հանրապետությունում մանդատների համար ակտիվ պայքար է մղվում: Ներկայիս ընտրությունները դժվար է անվանել «անցողիկ»: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հայաստանի ներսում քաղաքական ուժերի վերադասավորումների համար: Եվ ի՞նչ հետևանքներ կունենան դրանք Երևանի արտաքին քաղաքական կուրսի համար:

Եթե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բնութագրելու համար որոնենք ինչ-որ գունեղ պատկեր, ապա այն բնորոշելու համար համապատասխան կլինի «ընդհանուր ակնարկ» բառակապակցությունը:

Պատգամավորների ընտրությունները 2008թ. նախագահական ընտրություններից հետո առաջին համազգային քարոզարշավն է: Այն ժամանակ, հիշեցնեմ, հաղթողին որոշելն ավարտվեց բավական տխուր: Իշխանությունների ու ընդդիմության փողոցային ընդհարումները, քաղաքացիական անձանց մահը և կարճատև արտակարգ դրություն հայտարարելը Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի համար ստեղծեցին բացասական ֆոն երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս: Իշխանությունները ոչ քիչ ջանքեր գործադրեցին այն բանի համար, որ ապացուցեն սեփական քաղաքացիներին ու միջազգային կառույցներին, որ 4-ամյա վաղեմության դեպքը եղել է ոչ ավելին, քան հանգամանքների ողբերգական դասավորություն, որի հետևում չկան համակարգային խնդիրներ: Այդ պլանում ներկայիս ընտրությունները, անկախ դրանց մասնակիցների կամքից, վերածվում են քաղաքական հասունության ու իշխող դասի, նաև ընդդիմության համար յուրաօրինակ թեսթի:

Ընթացիկ տարվա մայիսին պարզ կդառնա` նրանք ինչ-որ դասեր քաղե՞լ են անցյալից, թե՞ ոչ: Եվ երկրորդ` 2012թ. ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անցկացվող նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ: Չմոռանանք, որ ի տարբերություն հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի՝ Հայաստանի խորհրդարանը չի հանդիսանում ադմինիստրացիայի «քվեարկության պալատ»: Այն ունի կարևոր իրավասություն, այն է` կառավարության ձևավորումը: Նախագահական ընտրությունների նախօրեին սա այնքան էլ քիչ չէ:

Իրավիճակին սրություն է հաղորդում այն, որ կուսակցական-քաղաքական ներկապնակը հանրապետությունում ավելի գունագեղ է, քան հարևան Վրաստանում ու Ադրբեջանում: Այստեղ ոչ թե մեկ, այլ երեք «իշխանական կուսակցություններ» են, որոնցից յուրաքանչյուրը փորձում է աշխատել ոչ այնքան հանուն ընդհանուր գործի, որքան իր համար:

Իշխող կոալիցիայի ամենագլխավոր կուսակցությունը` «Հանրապետաականը», ձգտում է ստանալ խորհրդարանական մանդատների կեսը: Այդ ժամանակ ամեն տեսակ կոալիցիոն սխեմաների նկատմամբ կարիքը ինքնաբերաբար անհետանում է: Կստացվի «Եդինայա Ռոսիայի» կամ Վրաստանի «Միասնական ազգային շարժման» նմանությամբ ինչ-որ բան:

Սակայն հանրապետականների գործընկերները, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չեն ցանկանում հաշտվել վիճակագրի դերի հետ: Դա այն դեպքում, երբ երկորդ իշխանամետ ուժը սերտ կապված է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօրվա դրությամբ բոլորից վատ երրորդ «իշխանական կուսակցության»` «Օրինաց երկիր»-ի հեռանկարն է: Առաջին երկուսի համար այն չափազանց թույլ է: Ժամանակին նրան կոալիցիա հրավիրեցին 2008թ. ներքաղաքական դժվարին պայմաններում: «Օրինաց երկիրն» այդպես էլ չդարձավ «յուրային», այն դեպքում, երբ ընդդիմության համար այդ կուսակցությունը շատ իշխանամետ է:

Այդուհանդերձ, ընդդիմադիր դաշտում ևս հստակությունն ավելին չէ: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և «Ժառանգությունը» խորհրդարան են գնում միմյանցից առանձին: Ու պայքարում են ոչ միայն իշխանությունների, այլև միմյանց դեմ: Ու եթե ՀԱԿ-ի հեռանկարում կա լավ շանս` ձայներ ստանալ շնորհիվ իր խարիզմատիկ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, դաշնակների դեպքում կարող է աշխատել նրանց պատմական բրենդը:

Այս կերպ, Հայաստանում խորհրդարանական քարոզարշավը կարող է դիտարկվել որպես մրցակցություն քառակուսում: Ոչ միայն (ու ոչ այնքան) իշխանությունն ու ընդդիմությունն են պայքարում միմյանց դեմ, այլև վեճեր են գնում նրա շուրջ, թե ով է լինելու իշխանական ուժերի ու ընդդիմադիր ուժերի գլխավոր դերակատարը:

Ինչ էլ որ լինի, 2012թ. մայիսից հետո գործող նախագահը, որպեսզի հաջողությամբ հանձնի ընտրական քննությունը, պետք է իր գործողությունները համաձայնեցնի նոր խորհրդարանական կորպուսի ու նոր (բացառված չէ` հին) կառավարական կոալիցիայի հետ:

Այս «համատեքստում» Երևանին, ամենայն հավանականությամբ, ժամանակ չի լինի զբաղվել Լեռնային Ղարաբաղով ու Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմամբ: Այս համատեքստում կարելի է հստակ խոսել Հայաստանի քաղաքական ուժերի միջև կոնսենսունսի մասին:

Նրանք բոլորը պատրաստ են իրենց դրսևորել որպես լավագույն հայրենասերներ ու հայրենիքի տաքարյուն պաշտպաններ: Բնականաբար, Երևանից նվազագույնը մեկ տարվա ընթացքում ակնկալել մեծ առաջընթաց խաղաղարար գործընթացներում, պետք չէ:

Ո՞վ, իրականում, կցանկանա պայքարել իշխանության համար ազգային հետաքրքրությունների դավաճանի խարանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում