Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե խաղ է, ապա վտանգն ավելի մեծ է

Խորհրդարանի ներկայիս ընտրությանը ընդդիմադիր դիրքից հանդես եկող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2011 թվականին հայտարարում էր, որ արտաքին լուրջ վտանգներ կան Հայաստանի համար, և այդ իսկ պատճառով էլ ինքը ստորագրեց փետրվարի 17-ի հայտնի հուշագիրը՝ դրանում հայտարարելով գալիք նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

Թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ առավել ևս Սերժ Սարգսյանն այդ ժամանակ չհայտարարեցին, թե մասնավորապես ի՞նչ արտաքին սպառնալիքներ են, որ ստիպել են կոալիցիային միավորվել: Փետրվարի 17-ից օրեր անց՝ մարտի 5-ին, Սերժ Սարգսյանը պետք է մեկներ Մեդվեդևի և Ալիևի հետ հերթական հանդիպմանը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով: Ի՞նչ վտանգներ կային այդ հանդիպումից առաջ ու ի՞նչ չեզոքացվեց կոալիցիոն հուշագրով՝ այդպես էլ չհրապարակվեց: Ընդհանրապես չասվեց՝ վտանգը կապված էր Ղարաբաղի հակամարտությա՞ն, թե՞ որևէ այլ հարցի հետ: Հետագայում Գագիկ Ծառուկյանը սկսեց հրաժարվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին հավաստիացումից: Նա հայտարարում էր, թե «հաջորդ դասին» կասի, թե ում է սատարելու նախագահի ընտրությանը: Պետք է ենթադրել, որ «արտաքին վտանգն» անցել էր, կամ Ծառուկյանն էր անցած համարում, կամ էլ պարզապես Ծառուկյանը գլխի էր ընկել (ինչ-որ մեկը գուցե հուշել էր), որ փետրվարի 17-ին էլ որևէ արտաքին վտանգ չի եղել և ոչինչ էլ չէր սպառնա Հայաստանին, եթե ինքը չստորագրեր կոալիցիոն հայտնի հուշագիրն ու չստանձներ ՀՀԿ հետ չմրցելու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին փաստաթուղթը: Համենայնդեպս, Ծառուկյանն այժմ չի խոսում նախագահի ընտրությանը Սարգսյանին սատարելու մասին, ու նաև բավական սուր մրցակցում է ՀՀԿ հետ:

Եվ ահա այդ ֆոնին Հայաստանի սահմաններին աշխուժանում է Ադրբեջանը: Երկարատև կրակոցներ Դովեղ գյուղի ուղղությամբ, Ղարաբաղում կրակում են սանիտարական մեքենայի վրա, նաև զինծառայող սպանում սահմանին, իսկ Տավուշի Այգեպար և Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում էլ դիվերսիոն հարձակում է իրականացվում երեք հայ պայմանագրային զինծառայողների նկատմամբ: Արտաքին վտա՞նգ է, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել: Իսկ ի՞նչ կասի Գագիկ Ծառուկյանը, եթե ասենք՝ Սերժ Սարգսյանը նրան այժմ էլ մի փաստաթուղթ տա ստորագրելու, որով հորդորի հայտարարել իրեն սատարելու մասին: Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան Սերժ Սարգսյանն անձամբ է հանձն առնում հայտարարել, որ Հայաստանը պատասխանելու է հակառակորդին: Այդպիսով Սարգսյանը, թերևս, փորձում է բարձրացնել վտանգի մակարդակը՝ ցույց տալով կամ փորձելով տպավորություն ստեղծել, որ այն իսկապես մեծ է: Իսկ ի՞նչ է կարծում Ծառուկյանը՝ ի՞նչ կանի ինքը, եթե Սերժ Սարգսյանը փորձի այդ հողի վրա մեծացնել լարումը, հոգեբանական ճնշումը: Իսկ գուցե Ծառուկյանի՞ն էլ դա պետք է՝ արժանապատիվ նահանջի համար: Չէ՞ որ շատ դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն հատկապես իր ներկայիս տեսքով պատրաստ է դառնալ իրական ընդդիմություն, հրաժարվել իշխանական լծակներից, ունեցած վարչական ռեսուրսից, որը ՀՀԿ համեմատ, իհարկե, շատ քիչ է, բայց զգալի է այլ ուժերի հանդեպ էական առավելություն արձանագրելու համար:

Փորձագիտական ու հանրային շրջանակների մի զգալի մասը կարծում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունից հետո անկասկած պայմանավորվելու են, ինչպես 2007 թվականին, պարզապես այժմ ընդդիմություն-իշխանություն են խաղում, որպեսզի ընդդիմադիր ձայները հնարավորինս փոշիացնեն, և ԲՀԿ-ն վերցնի դրանք: Այդ տրամաբանությամբ սահմանային լարումը հայ-ադրբեջանական շփման գծում ԲՀԿ-ին կօգնի, այսպես ասած, դեմքը փրկելով հերթական անգամ գործարքի գնալ ՀՀԿ հետ՝ թեկուզ դա լինի առնվազն ընտրական արդյունքը ճանաչելու, եթե ոչ կոալիցիա մտնելու տեսքով: Այստեղ, իհարկե, խնդիրը բավական լուրջ է: Լուրջ է ոչ թե սահմանում առկա լարման, այլ պարզապես հենց այդ հանգամանքի քաղաքական գործածության իմաստով:

Բանն այն է, որ սահմանում գուցե լինում են առավել լարված իրավիճակներ, որոնք, սակայն, հայտնի չեն դառնում Երևանում, որովհետև ինֆորմացիոն հիմնական խողովակներին տիրապետող իշխանությունը չի կամենում այդ տեղեկատվությունը Երևան հասցնել՝ իշխանությանը դա պետք չի լինում, ու ինֆորմացիան կոնսերվացվում է: Մինչդեռ, հնարավոր է, որ շատ ավելի նվազ լարումն ու կրակոցը այդ ինֆորմացիոն խողովակներով այնպես գեներացվեն,- եթե ձեռնտու է իշխանությանը,- որ Երևանում թվա, թե սահմանում արդեն լայնածավալ պատերազմ է: Իսկ իրավիճակը, խնդրո առարկան այնքան նուրբ են, որ վտանգավոր է թե՛ դյուրահավատությունը, թե՛ պարզապես չհավատալը: Իսկ ինֆորմացիոն ճշգրտության լծակներ հասարակությունն այդ առումով գրեթե չունի, որովհետև բավական է ապատեղեկատվության, միտումնավոր տեղեկատվահոսքի թեկուզ մեկ քիչ թե շատ ուժեղ աղբյուր, և ամեն ինչ կխառնվի իրար: Իշխանությունն ամեն ինչ հենց խառնած էլ պահում է, և հասարակությունը փաստացի հայտնվել է այդ խայծի վրա: Մարդիկ ամենաթեթև լուրին անգամ ցավալի են արձագանքում, զգույշ և զգոն, որովհետև խոսքը անվտանգության և մարդկային կյանքերի մասին է, ու հանրությունը գերադասում է հավատալ և լռել, քան չհավատալ ու ստանալ գեթ մեկ հայ զինվորի դիակ:

Ահա այս իրավիճակը շատ լուրջ է, որովհետև իշխանությանը տալիս է ինֆորմացիոն շահարկումների միջոցով ներքին քաղաքական գործընթացները վերահսկելու, և ինչ-որ առումով նաև այդ գործընթացները բարոյաուժային մամլիչի տակ պահելու հնարավորություն: Բայց եթե խոսքն իսկապես մարտավարական հնարամտության մասին է, որ կիրառում է իշխանությունը, և եթե իսկապես կա այդ իրողությունը, երբ վտանգը պարզապես սադրվում է կամ մոգոնվում տեղեկատվահոսքերի միջոցով՝ ընդամենը ներքին կյանքում հասարակությանը կառավարելու, լռեցնելու, ներքին քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը առնվազն հոգեբանորեն ճնշելու համար, ապա իշխանությունն այդ դեպքում պարզապես գործում է պետական շահի դեմ, որովհետև այդպիսով ղարաբաղյան հակամարտությունը ծառայեցնելով ժողովրդի, հասարակության դեմ՝ իշխանությունը առաջ է քաշում բաժանարար լրջագույն ռիսկեր հանուն սեփական դիրքի վերարտադրության և պահպանման, որոնք կարճաժամկետ կտրվածքում կարող են թվալ արդյունավետ, սակայն հեռանկարային իմաստով ընդամենը ջլատելու են արտաքին վտանգների հանդեպ հանրային բարոյահոգեբանական ներուժը, էապես թուլացնելով Հայաստանը: Առավել ևս, որ երկրում բարոյահոգեբանական ներուժի պաշարը ներքին, մեղմ ասած, անարդյունավետ քաղաքականության հետևանքով արդեն իսկ հասցվել է նվազագույնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում