Թոնի Փիթրանթոնիոն տապալվեց մենամարտի երրորդ ռաունդի 31-րդ վայրկյանին գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Լավարն Հարվելի դաժան հարվածից հետո:
Հանդիպման մրցավար Դևիդ Ֆիլդսը կանգնեցրեց մենամարտը և ռինգ հրավիրեց բուժաձնակազմին, որպեսզի նրանք օգնություն ցուցաբերեն, բայց տապալված բռնցքամարտիկը կարողացավ ուշքի գալ և լքել ռինգը:
«Ես այնքան հուզված էի, որ նույնիսկ մի փոքր պարային հատված կատարեցի իմ երկրպագուների համար, սակայն դա եղավ մինչ այն պահը, երբ տեսա թե ինչքան է վնասվել իմ մրցակիցը»,- հայտարարել է Հարվելլը մենամարտից հետո: