Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ես անօթևան չեմ

1953թ. Երևանում մի մանկիկ ծնվեց, ում անվանակոչեցին Սամսոն, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է արևային:
«Արևային» մանկիկը չէր էլ կարող պատկերացնել` ինչ էր պատրաստել կյանքն իր համար: Լավ գնահատականներով ավարտելով Հովհ.Թումանյանի դպրոցը, ինչպես նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը` Սամսոնն աշխատանքի է անցնում «Հայէլեկտրո» գործարանում: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը անտարբեր չթողեց նաև Սամսոնին: Նա սեփական նախաձեռնությամբ մեկնում է Սպիտակ` Երևանում թողնելով կնոջը և երկու երեխաներին` օգնելու բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը:
Սամսոնը որոշում է կայացնում մասնակցել նաև Արցախյան պատերազմին, որտեղ էլ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք է ստանում: Վիրահատության ժամանակ նա կորցնում է աջ ոտքը, բայց կյանքը նրան դեռ շատ «անակնկալներ» էր պատրաստել:
1997թ. հունիսի 21-ին` Սևանից վերադառնալիս, ավտովթարի զոհ են դառնում նրա երեխաները և կինը: Սամսոնը, իրեն կորցրած, վաճառում է բնակարանը, որպեսզի կարողանա հոգալ թաղման արարողության ծախսերը: Հասկանալով, որ կյանքն անիմաստ է առանց իր ընտանիքի` նա երկու ինքնասպանության փորձ է կատարում, սակայն նրա խոսքերով. «Աստված չկամեցավ ինձ էլ տանել»: Ինքնասպանության առաջին փորձն անում է գերազմանատանը, սակայն նռնակը շատ հեռու է ընկնում և չի վնասում իրեն, երկրորդ փորձը 2002թ. հանրապետության հրապարակում է անում` փորձելով ինքնահրկիզվել, սակայն այս փորձն էլ է ապարդյուն անցնում, և Սամսոնը որոշում է, որ պետք չէ Աստծու կամքին հակառակվել, պետք է շարունակել ապրել և տանել այդ ծանր խաչը:
Սամսոնի տունն այսօր Նոր Նորքի տուն-ինտերնատն է, իսկ ընտանիքը` իր հարևան 72-ամյա Կառլեն Հարությունյանն է, ճիշտ է նա եղբայրներ ունի, սակայն նրանց չի ցանկանում անհանգստացնել, որովհետև նրանք էլ հազիվ ծայրը ծայրին են հասցնում: Սամսոնը տուն-ինտերնատ է տեղափոխվում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանով: Ինտերնատում օրը լավ է անցնում, չնայած Սամսոնը շատ քիչ է լինում այնտեղ, ողջ օրն անցկացնում է զբոսնելով, պատարագների մասնակցելով և ընկերներին հանդիպելով: Ճիշտ է կենսաթոշակը չի բավականացնում. նա ստանում է 80 հազար դրամ, որից պետությունը պահումներ անելով կոմունալ ծախսերի համար` տալիս է միայն 35 հազարը, որն էլ ծխախոտի և քաղցրավենիքի համար է բավականացնում: Սամսոնը կյանքից չի դժգոհում, կարծում է, որ եթե կյանքը այդպես է կամեցել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ և ինքը հիմա արդեն իրավունք չունի ինչ –որ պահանջելու թե՛ կյանքից, թե՛ պետությունից, քանի որ շատ ավելի կարիքավորներ կան, որոնք ուշադրության և աջակցության կարիք ունեն: Սամսոնը զրույցի վերջում ավելացրեց, որ վատ է միայն դեղորայքի հարցը, որովհետև եթե ուզում ես լավ դեղերով բուժվել, ուրեմն դու քո գրպանից պետք է վճարես, քանի որ պետությունը տրամադրում է միայն դրանց փոխարինողը, որն էլ չի արդարացնում: Հաջողություն ասելով` միայն մի բան ավելացրեց.«Ախ, եթե ոտքս վրաս լիներ, ես կարող էի ապրել, որովոհետև սա իմ դարն է… Լավ ես գնացի իմ տուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում