Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ երեկ Եգիպտոսի մի քանի քաղաքներում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: Իշխանությունները հայտարարել են, որ այսօր կճնշեն հակաիշխանական ցանկացած ելույթ, եթե դրանք շարունակվեն: Նրանք նաև նախազգուշացրել են, որ ձերբակալությունները շարունակվելու են, քանի որ իրավապահները հիմա ուսումնասիրում են տեսանյութերը և պարզում բախումներ հրահրած ակտիվիստներին:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ Եգիպտոսում հունվարի 25-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Երկրի տարբեր քաղաքներում սկսված հանրահավաքների հիմնական պահանջները կաշառակերության ու իշխանությունների ամենթողության դեմ պայքարն է և սոցիալական իրավունքների ապահովումը: Հայտնի է դարձել 3 զոհի և ավելի քան 250 վիրավորների մասին: