Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն որոշեն սատարել ինձ, ես շնորհակալ կլինեմ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է «168 ժամ» թերթի խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանը:

 – Դուք մասնակցում եք ԱԺ ընտրություններին, հանդես եք գալիս շատ հետաքրքիր կարգախոսով՝ «Միասին խմբագրենք Ազգային ժողովը»: Սակայն ոչ մի կուսակցության չպատկանելով՝  ինչպե՞ս եք պատրաստվում միայնակ պայքարել մի Աժ-ում, որտեղ առաջիկայում ևս մենք լուրջ խնդիրներ կունենանք: Ընտրապայքարից արդեն պարզ է, որ դժվար է լինելու պայքարել իրականության դեմ:  Ինչպե՞ս եք պատրաստվում խմբագրել ԱԺ-ն:

 – Այդ ուղերձով որոշեցի հանդես գալ, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է: Այս ուղերձին արձագանքեցին ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլև շատ արագ այն հասանելի դարձավ բոլորին: Մենք՝ լրագրողներս, խմբագրել ասելով հասկանում ենք հետևյալը՝ զատել կարևորը անկարևորից: Ես գտնում եմ, որ ԱԺ աշխատանքը և օրենսդրությունը խմբագրման կարիք ունեն: Դժվար որոշում եմ կայացրել այն առումով, որ միայնակ մեծամասնականում պայքարելը դժվար է: Բայց այսքան տարիներ հետևելով այս քաղաքական գործընթացներին՝ ես ինքս, որպես քաղաքացի և լրատվամիջոցի ղեկավար, չեմ տեսնում այն ուժը, որին կարող էի անդամակցել: Ցավոք սրտի, ես չեմ գերագնահատում մեկ անձի դերը, ոչ էլ թերագնահատում եմ: Պարզապես մեր քաղաքական համակարգը այնքան աղճատված է և լղոզված, որ ես չեմ տեսնում այն ուժը, որի շրջանակներում կարող էի ծավալել գործունեություն: Կարծես կուսակցությունները միայն ինչ-որ մարդկանց շահեր են պաշտպանում, նույնիսկ չեն քննարկում նրանց որոշումները: Դա վերաբերում է ընդդիմադիր և իշխանական կուսակցություններին: Հասարակությունն էլ է այդ խնդրի առջև կանգնած: Իմ հանդիպումների ժամանակ, երբ իմանում են, որ ես անկուսակցական եմ, ոգևորությունը ավելի է մեծանում: Աժ-ում ես ո՛չ թերագնահատում եմ անհատի դերը, ո՛չ էլ գերագնահատում եմ, բայց հետագայում ես կաշկանդված չեմ լինի: Քանի որ շատ դեպքերում ես տեսնում եմ, որ կուսակցությունները կայացնում են որոշումներ, բայց շարքային անդամները դրա մասին չեն իմանում կամ իմանում են մամուլից: Քննարկում ասվածը չկա: Սա քաղաքական համակարգի խնդիր է, և ընտրողը չգիտի ինչով առաջնորդվել: Քաղաքական գործիչները հույս ունեն, որ քաղաքացին կորցրած կլինի հիշողությունը, և մարդն ուղղակի հիասթափված չի մասնակցում ընտրություններին:

Ձեր ընտրատարածքում հետաքրքիր իրավիճակ է: Դուք հանդես եք գալիս ընդդիմադիր դիրքերից: Հարց է առաջանում ՝ ինչո՞ւ որոշվեց 4-րդ ընտրատարածքում իշխանական թեկնածուի դեմ առաջադրել թեկնածուներ: Այնտեղ «Ժառանգություն»-ից առաջադրվել է Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿից՝  Արամ Մանուկյանը, և Դուք: Ձայները փոշիացնելու վտանգ կա՞, թե՞ ոչ: Ինչքանո՞վ եք Դուք Ձեզ հարմար զգում, երբ նույն ընդդիմադիր դիրքերից հանդես եք գալիս միաժամանակ երեք թեկնածուներով: Ինչքանո՞վ եք Ձեր աշխատանքը և հնարավորությունը գնահատում:

 – Ես որոշումս կայացնելուց առաջ ինձ հարց եմ տվել. ունե՞մ դրա իրավունքը, թե՞ չէ: Ինչ եմ ուզում անել. ես լրատվության դաշտից դուրս եմ գալիս, ու անկախ ընտրությունների ելքից՝ հարց է՝ ես կվերադառնա՞մ այնտեղ, թե՞ ոչ: Եթե ես իմ շանսերը բարձր չգնահատեի, չէի առաջադրվի: Ես առաջինն եմ այնտեղ առաջադրվել: Այնուհետև հետևեցին մյուս թեկնածուների առաջադրման մասին լուրերը: Այս երկու թեկնածուները համամասնական ցուցակներում ամենաանցողիկ դիրքերում են: Այս մարդիկ ավելի շատ իրենց քաղաքական ուժի քարոզչությունն  են անում, քան իրենցը: Բայց երբ ես հետևում եմ, տեսնում եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչը ասում է՝ ես պայքարում եմ Սերժ Սարգսյանի դեմ: Եթե ուզում է պայքարել, կարող է նաև նախագահական ընտրություններին առաջադրվել: ՀԱԿ-ին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է, բայց այդպես չէ: Բոլորը դիմավորում էին Գագիկ Ջհանգիրյանին, հերոսացնում էին, բայց հասարակությունը չի մոռացել, որ Ջհանգիրյանը գլխավորում էր Հոկտեմբերի 27-ի գործը: Ես տեսնում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները զբաղված են քաղաքական ուժի քարոզչությամբ: Ես, որպես լրագրող, դա հասկանում եմ, բայց արաբկիրցին չի հասկանում, արաբկիրցին ուզում է տեսնել, թե ով է լինելու իր կողքին, քանի որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն ծրագրեր չի ներկայացնում, այլ ներկայացնում է մոտեցումներ  այս կամ այն հարցի շուրջ: Ես իմ ընտրողին չեմ ասում, որ հեղափոխություն եմ անելու, ես ասում եմ՝ գործելու եմ պատգամավորին տրված լիազորությունների շրջանակում: Եթե ես ասում եմ, որ մեր երկրում պետք է լինի օրենքի գերակայություն, ապա ես պարտավոր եմ դրան հետևել: Ես չեմ անելու տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաաքապետարանի աշխատանքը:

 – 4-րդ ընտրատարածքում է առաջադրվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ Արտակ Սարգսյանը: Միայն ԲՀԿն այնտեղ չկա: Կա կարծիք, որ ԲՀԿն Ձեզ կարող է աջակցել, մանավանդ, որ Ձեր ամուսինը օրերս հեռացավ  ՀՀԿից:  Խոսակցությունների մակարդակով կա տեսակետ, որ նա կարող է նախապատվություն տալ այդ կուսակցությանը: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչքանո՞վ կապ ունեք այդ կուսակցության հետ:

– Իմ ամուսինը ժամանակին եղել է ոչ միայն ՀՀԿ անդամ, այլ նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը. մամուլը այս հարցը շատ սխալ է մեկնաբանում: Պարզապես իմ ամուսինը շատ հանրապետականների համեմատ ավելի պարկեշտ գտնվեց: Երբ իր կինը առաջադրվեց՝ կա՛մ պետք է կուսակցությանը դեմ գնար, կա՛մ սատարեր կուսակցության ներկայացուցչին և չսատարեր իր կնոջը: Նա ոչ մի կուսակցության չի անդամագրվել, մանավանդ՝ ԲՀԿ-ին: «Բարգավաճ»-ը իշխանության մաս է կազմում: Կուսակցական վերնախավերը, վստահ եմ, ի վերջո համաձայնության կգան, որովհետև թե ԲՀԿ-ի ղեկավարության, թե ստվերային և ակնհայտ ղեկավարության, թե ՀՀԿ-ի շահերը նույնն են ըստ էության: Եվ այդ կռիվը քաղաքացուն ոչինչ չի տալիս: Ցավոք սրտի, ես այսօր դեպքեր եմ տեսնում Գյումրիում, Արաբկիրում էր ինչ-որ դեպք պատահել, սպանություններ էին եղել և այլն: Ես դրանց մասին ահազանգել եմ. վերնախավերը, ի վերջո, կգան պայմանավորվածության, բայց քաղաքացին կտուժի: Ես կցանկանայի, որ հնարավորինս շուտ այդ «բազարներն» ավարտվեին վերևում, և քաղաքացին չտուժեր: Աստված մի արասցե՝ ինչ-որ բան լինի: Ի վերջո, թե ինչ խաղ են խաղալու, թե ինչ որոշման են հանգելու՝ ներքևի շերտը չգիտի և թշնամանում է: Հիմա վերադառնամ Ձեր հարցին: Այո, ես որպես անկուսակցական, որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու՝ ակնկալում եմ բոլորի աջակցությունը՝ Մարքսիստական կուսակցությունից սկսած, կոմունիստներով ու հանրապետականներով վերջացրած: Եվ մարդիկ ու մեր լրատվամիջոցները աջակցեցին մեզ, քանի որ տարիներ շարունակ իմ ամուսինը աջակցել էր իրենց,  խնդիրների ժամանակ իրենց կողքին ենք եղել: Տեսանք՝ ինչ կատարվեց, մարդկանց ինչ ճնշումների ենթարկեցին, իսկ մարդկանց կարծիքը դեռ հոգու խորքում չի փոխվել: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք չունեն թեկնածու, իրենք պետք է կողմնորոշվեն: Եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն որոշեն, որ սատարելու են ինձ, ես շնորհակալություն կհայտնեմ, որովհետև այդքան գիտակից եմ և գնահատում եմ, որ վերնախավից բացի՝ այդ շարքերում կան մարդիկ, կան արաբկիրցիներ, հետևաբար ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը:

 – Ի վերջո Ձեր վերջին տարիների գործունեությունը թույլ է տալիս այդ ակնկալիքը ունենալ քաղաքական ուժերից: Ես Հանրապետական կուսակցության անդամների, նաև ոչ սովորական անդամների ղեկավար շատ ներկայացուցիչների հետ խոսել եմ, և իրոք իրենք խնդիր ունեն 4-րդ ընտրատարածքում Ձեր մասով: Դուք աշխատել եք այդ մարդկանց  հետ և նրանց նկատմամբ բավական տոլերանդ եք եղել, թշնամություն չի եղել: Մանավանդ Ձեր ամուսնու հանգամանքը թույլ է տալիս, որ մարդիկ կուսակցության որոշումը մի կողմ դնեն և քվեարկեն Ձեր օգտին, որովհետև այնքան հետաքրքիր իրավիճակ է, որ ՀՀԿ-ի մի հատված տարակուսանքի մեջ է:

– Ինձ էլ են բազմիցս զանգահարում մարդիկ: ՀՀԿ անդամների 90 տոկոսից ավելին ինձ զանգահարում է և ասում, որ իմ կողքին են լինելու, իրենք հոգով ինձ հետ են լինելու: Ես հո չե՞մ ասելու՝ ոչ, դուք հանրապետական եք, ոչ, դուք բարգավաճ եք, դուք «Օրինաց երկրի» ներկայացուցիչ եք: Ի վերջո ամեն քաղաքացու գրպանում երեք կուսակցության անդամության քարտ կա: Դարձյալ վերադառնում ենք այն խնդրին, որ չկա կուսակցական համակարգ, քաղաքական համակարգը լղոզված է, աղճատված: Ցույց տվեք մի կուսակցություն, որը այս կամ այն ճնշումների հետևանքով չի դարձրել մարդկանց կուսակցության անդամ՝  խմբաքանակներով են մտցրել: Ընդդիմությունն էլ այլ կերպ է վարվել՝ չի ճնշել մարդկանց անդամ դառնալու հարցում, բայց ովքեր չեն կիսել իրենց տեսակետը, նրանց հռչակել են թշնամի կամ  դավաճան: Իրենք հետո նստում՝ բարեկիրթ խոսում են սեղանի շուրջը, իսկ մարդիկ թշնամի են, բոբո, վատն են: Կոալիցիայի մաս կազմող բոլոր ուժերն են պատասխանատու այս վիճակի համար, բոլոր ընդդիմադիր ուժերն են պատասխանատու այս վիճակի համար:

2007 թվականին Դուք լուսաբանել եք ընտրությունները, ներսից գիտեք գործընթացը: Ուզում եմ նշեք առանձնահատկությունները՝ այս խաղաղությունը, որը պայթյունավտանգ խաղաղություն է, այս ընտրարշավի ժամանակ ֆորս-մաժորի ավարտ նշմարո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն:

 – Ոչինչ մեծ հաշվով չի փոխվել նախորդ ընտրությունների համեմատ: Պարզապես մեքենան, տեխնոլոգիաներն են փոխել: Ընտրակեղծիքների մեքենան այլ ձևաչափի է: Այս ընտրություններում ընտրությունների ելքը որոշելու են ընտրացուցակները: Այսինքն՝ կարող է պարզենք, որ մեռյալ հոգիներն ավելի որոշիչ են, քան կենդանի մարդիկ: Դա շատ բնորոշ է այսօրվա վիճակին, մարդիկ հուսահատված են բոլորից, հավասարապես հիասթափված: Տեսեք՝ ինչ է կատարվում թիվ 4 ընտրատարածքում: Եթե իշխանությունների թիվ 1 հիմնախնդիրը դարձել է մի խանութպանի պատգամավոր սարքելը, որովհետև այդ մարդու երազանքն է եղել մանդատ ունենալը, ի՞նչ եք ուզում. հասարակությունը շատ ադեկվատ ռեակցիա է տալիս: Երբ իշխանությունները մարտի 1-ից առաջ և հետո սկսեցին հանրային հեռուստաընկերության եթերով քարոզել ու ասել, որ ընդդիմությունը մարդկանց բերում է հանրահավաքի 5000 դրամով, 3000 դրամով, քաղաքացու արժեքը դա դարձրին, քաղաքացուն անվանեցին բոմժ, և քաղաքացին ասում է՝ ինձ բոմժ ես անվանել, բոմժին վայել ես ձեզ պատասխան կտամ: Բոմժը մարդ է, ով չունի հասցե, ապրելու վայր, նաև մարդ, որը չունի արժեքային համակարգ, մարդ, որը չունի պատասխանատվության զգացում: Մարդն էլ պատասխան հարված է տալիս: Դու ինձ ինչպես ես վերաբերվել: Դու ասում ես, որ ինձ կգնես, և ես նույն կերպ քեզ կպատասխանեմ ու կվերցնեմ գումարը և քեզնից, և մյուսից ու կգնամ քվեաթերթիկի վրա կնկարեմ: Պատրաստված, խելացի, կրթված և ինտելիգենտ քաղաքացիներն ինձ ինչ են պատասխանում. ես գնալու եմ ընտրության, կուսակցությունների ընտրաթերթիկի վրա նկարելու եմ, որովհետև ինքն ինձ ասում է՝ բոմժ: Դրա համար էլ ես քաղաքացիներին, արաբկիրցիներին ասում եմ՝ դուք գիտակցեք, թե ինչ եք անելու, դուք այս ընտրությանը եթե ճիշտ ընտրություն չկատարեք, 5 տարվա դաշինք եք կնքելու մարդու հետ, որին դուք կարող եք չտեսնել:

– Կարո՞ղ եմ ենթադրել, որ Ձեր հիմնական մրցակիցը Արտակ Սարգսյանն է:

 – Սկզբում դեռ համարում էի, որ բոլորն են, բայց ընթացքից ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները բոլորովին այլ խնդիր են լուծում, այսինքն՝ զուտ իրենց ուժի խնդիրն են լուծում: Որովհետև իրենք ակնկալում են, որ իրենց համամասնական ցուցակով ձայն կտան, և իրենք հանգիստ են, մեկ է՝ ընտրվելու են: Պայքարող ես տեսնում եմ երկու թեկնածուների: Իշխանության թեկնածուն ունի վարչական լծակներ, ամբողջ  պետական ապարատը լցված է՝ թաղապետարանով, քաղաքապետարանով: Քաղաքապետարանում բոլորը պարապ են և զբաղվում են այդ թեկնածուով, ասֆալտապատում են մեր գումարներով և վերագրում են իշխանության թեկնածուին: Ինձ համար տարօրինակ էր, որ և Զարուհի Փոստանջյանը, և Արտակ Սարգսյանը, և Արամ Մանուկյանը բանավեճից հրաժարվում են, ընդ որում՝ ոչ միայն իմ հրավերից: Նրանք հրաժարվեցին նաև Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի և «Ա1+»-ի կազմակերպած բանավեճից: Առողջ պայքարի համար լավագույն միջոցը բանավեճն է: Ես գիտեմ, որ և Զարուհին, և Արամը պատրաստված լուրջ քաղաքական գործիչներ են, և երբ իրենք չեն արձագանքում, ես տեսնում եմ, որ նրանք զբաղված են, դրա ժամանակը չունեն: Եվ իրենք ոչ թե արաբկիրցու ձայնը ակնկալում են իրենց համար, այլ իրենց կուսակցության համար:

– Իսկ Ձեր հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ կա հիասթափություն իշխանական ամբողջ դաշտից, կա հիասթափություն ընդդիմադիր թևից, և փաստորեն շահում է անկուսակցական թեկնածուն, մի մարդ, ով ցույց  է տվել, որ այս երկիրը սիրում է, այս երկրում տոլերանդություն է քարոզել, մաքսիմալ հանդուրժողականություն:

 – Իմ շանսերն այժմ ավելի բարձր եմ գնահատում, քան երբ առաջադրվեցի: Եվ ես մարդկանց արձագանքներից տեսնում եմ՝ ինչպես են ինձ օգնում, իրենք են նույնիսկ ստուգում այն բնակարանները, որտեղ մարդիկ չեն ապրում, հասցեներ են ինձ ուղարկում, խնդրում, որ գաղտնի պահվի ինֆորմացիան, մարդկանց մեջ վախ կա: Եվ ես հանդիպումների ընթացքում տեսնում եմ, որ մարդիկ կան, որ ինձնից ավելի լավ են տեղյակ իմ գործունեությանը, ինձ հարցնում են՝ ե՞րբ է կայքէջը աշխատելու: Այսինքն՝ ես տեսնում եմ, թե որքան մանրակրկիտ են մարդիկ հետևում իմ գործունեությանը: Եվ քաղաքացու մոտ այսօր կրկին հույս է արթնանում: Լրագրողի նկատմամբ կա վստահություն, կնոջ նկատմամբ կա վստահություն, նրանք համոզվել են, որ տղամարդ գործիչներն իրենց խոսքը գետնովն են տվել: Նույնիսկ տղամարդիկ են ինձ մոտենում, ասում՝ մենք ձեզ վստահել ենք մեր ընտանիքը, մեր ամենաթանկ բանը, հետևաբար հիմա ուզում ենք, որ կանանց փոխանցվի քաղաքականությունը: Ճիշտ հասկացեք, ես դեմ եմ, որ միայն կանայք լինեն՝ բնության կանոններին դեմ չենք կարող գնալ: Անկախությունից հետո ամբողջ քաղաքական համակարգը տղամարդկանց մեջքը կոտրել է, և տղամարդը, որը անգործ է, ինքն իրեն չի կարող հարգել. շատ լուրջ ճգնաժամ կա մարդկանց մեջ, հոգնած են, հիասթափված: Նրանք բոլորից լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում, բոլորիցս լավ են մեկնաբանում իրավիճակը: Շարքային տաքսու վարորդը, որոնք  հիմնականում կրթված մարդիկ են և ուղղակի ստիպված են աշխատում,  ինձ ասում է՝ եթե էկրանից ցուցադրում են, որ մարմնավաճառը նշում է, թե ինչպես է չինովնիկը իրենց մի գիշերվա համար 1000 դոլար տալիս, դուք հասկանո՞ւմ եք այն ուսուցչի վիճակը, ում աշխատանքը չի բավականացնում անգամ կոմունալ վճարները մուծել: Ասում է՝ ո՞րն է հերոսը, երեխայիս ի՞նչ բացատրեմ, երկու աղջիկ ունեմ, նրանց ի՞նչ բացատրեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում