Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով

Նախա-100-ամեակ. Ազդակ

Լիբանանահայութեան հերթական ապրիլ 24-ի ստեղծած մթնոլորտը, կազմակերպուած տարբեր բնոյթի ձեռնարկները, համագաղութային մակարդակի վրայ արձանագրուած իրադրութիւնները դիտարկումներու եւ վերլուծումներու դուռ կը բանան անկասկած: Ի հարկէ նկատուած են բացթողումներ, յառաջիկային վերանայելի գործունէութեան եւ գործելաձեւի խնդիրներ, աւելի նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներու յստակացումներ: Այս բոլորով հանդերձ, նկատուած արտակարգ եռուզեռը, երիտասարդութեան ցուցանիշային իմաստ ունեցած ներգրաւուածութիւնը, նոր շարժումի մը ալիքաւորումները ուրուագծող երեւոյթները ուղենիշեր են անկասկած` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ գաղութի բազմամակարդակ պատրաստուածութեան ուղղութեամբ:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կեդրոնական մարմինի յառաջացումը (համասփիւռքեան այս առումով իբրեւ առաջին երեւոյթ) կ՛ազդարարէր լիբանանահայ համայնքին վերագրուող յառաջատարութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախապատրաստուելու եւ համահայկական ցանցային կառոյցին առաջին օղակը կազմելու: Եւ պատահական չէր, որ այս ուղղութեամբ կարեւոր կենսափորձ կուտակած գաղութը արագօրէն համախմբուէր իր կառոյցներով:

Պատահական չէր նաեւ, որ արձագանգումը Հայաստանի Հանրապետութեան համապատասխան յանձնախումբէն եղաւ նոյնքան արագ: Պետական յանձնախումբի քարտուղարին տուած աշխատանքային առաջին այցելութիւնը Պէյրութն էր. առաջին մարմինը, որուն հետ համագործակցութեան ծրագիրներ մշակուած էին, լիբանանահայ մարմինն էր. Ցեղասպանութեան թանգարանի երկիրներ շրջելու կոչուած առաջին շրջուն ցուցահանդէսի կազմակերպումը Պէյրութի մէջ տեղի կ՛ունենար: Տակաւին նոր է, որ մարմին կ՛առնեն ու կը կազմուին լիբանանահայ գաղութէն շատ աւելի մարդաշատ դասական թէ նոր սփիւռքներուն մէջ գործող հայ համայնքներու 100-ամեակի մարմինները:

Կարեւոր երկրորդ հանգամանքը այն էր, որ թէ՛ յայտարարողական եւ թէ՛ գործնական մակարդակի վրայ մարմինը 24 ապրիլէ 24 ապրիլ ոգեկոչական բնոյթէն կ՛անցնէր ռազմավարականի, նպատակ ունենալով`

Ա.- Համագաղութային մակարդակի վրայ առնուազն մինչեւ 100-ամեակ մնայուն աշխատանքային մարմինի վերածել 100-ամեակի մարմինը, որուն գործադաշտին կը ներառուին Հայոց ցեղասպանութեան, հայ-թուրք յարաբերութիւններու, թրքական գործօնի հետ կապուած զանազան խնդիրներ, հայոց դէմ Ազրպէյճանի իրականացուցած ջարդերուն առնչուած ծալքերու բացայայտումներ եւ նման համահայկական հնչեղութիւն ունեցող հիմնահարցեր:

Բ.- Հեռանկարային նկատառումներով այժմէն իսկ համախմբել գաղութին մէջ գործող կուսակցական, երիտասարդական եւ տարբեր բնոյթի միութիւններու երիտասարդական միաւորներու ներկայացուցիչները, որոնց յաճախակի շփումները, միասին իրականացնելիք աշխատանքները, միացեալ քննարկումներն ու տակաւ ձեւաւորուող համագործակցութեան դաշտը` նոր եռանդով, նոր հորիզոններով եւ նոր գործելաձեւերով պիտի օժտէ լիբանանահայ երիտասարդութիւնը:

Գ.- Ժամանակակից խնդիրներու տարողութեան նկատառումը, անոնց արագակշռոյթ փոփոխութիւնները, թշնամիին դրսեւորած արհեստավարժութիւնը եւ մանաւանդ շրջանին ու երկրին մէջ ցուցաբերած արտակարգ աշխուժութիւնը կը պարտաւորեցնեն հայկական կողմը միասնական ներուժի կուտակումով ոչ միայն գործելաձեւի նորարար մշակոյթ որդեգրելու, այլ նաեւ նոր կառուցակարգումներ յառաջացնելու եւ արդիւնաւէտ աշխատելու: Նախապայմանը այս բոլորին համախմբուածութիւնն է իբրեւ նպատակ, իբրեւ առաջադրանքներ եւ մանաւանդ իբրեւ նոր կառոյցներ: Միջկուսակցական ըլլան անոնք, միջյարանուանական, միջմշակութային, համաերիտասարդական թէ միջմիութենական: Այս մանրանկարը ուրուագծուեցաւ այս ապրիլ 24-ին, երբ 100-ամեակի կեդրոնական մարմինին առընթեր գործեցին նշուած ձեւաչափերու մեր միութիւններու ներկայացուցիչները: Ահա այս կառուցակարգուած մանրանկարն է, որ հետեւողականութիւն պէտք է ստանայ եւ ապրիլ 24-ի ոգեկոչականութենէն անդին կազմակերպուածութեան նոր աստիճանաչափ պէտք է յաջողի նուաճել գաղութին համար:

Դ.- Համագաղութային հետզհետէ ձեւաւորուող համակարգը մնայուն գործակցական կապ պիտի հաստատէ Ցեղասպանութեան 100-ամեակի հայրենական եւ համասփիւռքեան ձեռնարկները համակարգելու կոչուած Հայաստանի պետական յանձնախումբի քարտուղարութեան հետ: Համահայկական միասնականութեան ամէնէն հիմնաւորուած նիւթն է Ցեղասպանութիւնը, որուն ճանաչումի թէ անկէ անդին անցնող հատուցման պահանջատիրութեան հետ կապուած աշխատանքներու գերազդեցիկութիւնը պայմանաւորուած է Հայաստանի պետութիւն-սփիւռքեան կառոյցներ սերտ եւ փոխշահաւէտ համագործակցութեամբ:

Աշխատանքային այս հիմնադրոյթներու մանրանկարային նախանշումներն ու անոնց առընթեր կատարուած յայտարարութիւնները, հարցազրոյցները, ձեռնարկներն ու մամլոյ հաղորդագրութիւնները նախապատրաստած էին լիբանանահայութեան ապրիլեան մթնոլորտը: Երիտասարդութեան համախումբ աշխատանքն ու աշխատանքներուն ներգրաւուելու գործնական պատրաստակամութիւնը յանգեցան ապրիլեան բազմակողմանիօրէն նկատուած մակընթացութեան: Թրքական դեսպանատան թիրախաւորումն ու քայլարշաւին վրայ բողոքի ցոյցի յաւելումը վերածուեցան ուժի ցուցադրութեան առիթի, որ ամէն պարագայի թշնամիին շրջանային թէ լիբանանեան նկրտումներուն դիմաց անհրաժեշտ երեւոյթ էր:

Մարտահրաւէրները շատ են. առաջադրանքներու տարողութիւնները` ուռճացուած: Բոլորս կը գիտակցինք անկասկած, որ նման մեծ օրակարգերու դիմաց շռայլութիւնը չունինք թէ՛ առաջադրանքները եւ թէ՛ անոնց ընդառաջ առնուելիք քայլերն ու ծրագրելիք աշխատանքները հատուածայնացնելու:

Ապրիլեան ձեռնարկները աւարտած են: Կը շարունակուին սակայն Հայոց ցեղասպանութեան հետ առնչուած եւ համահայկական հնչեղութիւն ունեցող աշխատանքները: Համագաղութային մակարդակի վրայ եւ մի՛շտ գործակցաբար` Հայաստանի Հանրապետութեան համապատասխան մարմիններուն:

Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում