Գերմանական «Հոֆենհայմ»-ը «Լիվերպուլ»-ից գնեց Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռայան Բաբելին: BBC News-ի հաղորդմամբ, «Հոֆենհայմ»-ը 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 6 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Բաբելը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2007 թվականի ամռանը: Անգլիական ակումբը նրան ձեռք բերելու համար 11.5 մլն ֆունտ էր վճարել հոլանդական «Այաքսին»:
«Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչ Մարկո Պացցայուոլին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ հոլանդացին մոտ ապագայում կդառնա թիմի առանցքային խաղացողներից մեկը: